copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:29 02-12-2022

Անվճար որևէ բան աշխարհում գոյություն չունի, առավել ևս առողջապահություն. Մելիք-Նուբարյան

«Ապահովագրությունը մեզ անհրաժեշտ է այն տեսանկյունից, որ շատ մարդիկ, մարդկանց մոտ 11 տոկոսը առհասարակ չի դիմում բժշկի, իսկ այն մարդիկ ովքեր վճարում են ծառայությունների համար այդ մարդկանց 22 տոկոսը պարտք է վերցնում, 18 տոկոսը վարկ է վերցնում 4 տոկոսը տան գույքն է վաճառում»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ամբիոնի ավագ դասախոս, հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը՝ խոսելով ներդրվող համապարփակ ապահովագրության համակարգի կարևորությունից։

«Դա էլ իր ազդեցությունն է թողնում մարդկանց բնականոն կյանքի վրա, մոտավորապես ¼-ը ստիպված են լինում իրենց տնային տնտեսության, ընտանիքի բնականոն գործունեությունը ամբողջությամբ փոխեն»,- ասաց Մելիք-Նուբարյանը և հավելեց, որ ներկայացված ամեն մի թվի հետևում մի ընտանիքի բարեկեցություն է։

Խոսելով ներ ներդրվող ծրագրի մասին, Մելիք-Նուբարյանը ընդգծեց, որ հասարակությանը ծրագրի մասին բավարար ինֆորմացի փոխանցելու գործում մեծ դեր ունեն լրատվամիջոցները։

«Մարդկանց 63 տոկոսը առհասարակ չգիտի դրա մասին, որ Կառավարությունը այդպիսի ծրագիր ունի, այսինքն՝ դա խնդիր է, որ պետք է լուծել, իսկ մարդկանց 43 տոկոսն էլ չգիտի, թե ինչի է դա պետք, այսինքն՝ մարդկանց իրազեկության տեսանկյունից շատ լուրջ բաց ունենք»։

Հետաքրքրվեցինք Մելիք-Նուբարյանից, իսկ մեր բնակչությունը պատրա՞ստ է ապահովագրության համար վճարումներ կատարել, Մելիք-Նուբարյանն ասաց. «Պարզ է՝ պետք է ինչ-որ հարկատեսակ մտնի, որ այդ գումարները հավաքագրի, որովհետև տասնամյակների ընթացքում մարդկանց մոտ ձևավորվել է թյուր կարծիք, անվճար առողջապահության տեսքով, բայց մարդիկ պետք է իմանան, որ անվճար որևէ բան աշխարհում գոյություն չունի, առավել ևս առողջապահություն, եթե մենք ուզում ենք, որ այդ թվերը պակասեն, քանի որ այդ ամեն մի թվի հետևում մարդ է կանգնած, պետք է վճարենք։ Թե ով պետք է վճարի, պարզ է, որ աշխատող մարդիկ պետք է վճարեն, եկամուտ ունեցող մարդիկ»։

Խոսելով ծրագրի իրականացման տեխնիկական գործընթացներից՝ Մելիք-Նուբարյանն ասաց. «Պետք է փողերի հավաքագրումն այնպես կազմակերպել, որ ամեն մեկը մասնակցի ըստ կարողության, գործատուներն անպայման ներգրավեն մասնակցեն ու ամեն մի եկամուտ ունեցող մարդ իր հնարավորության չափով մասնակցի։ Եթե երեք տոկոս հարկ սահմանվի մի միլիոն ստացողը կվճարի 300000, 100.000 ստացողը վճարում է 3000։ Նպատակը կլինի այն, որ ցածր եկամուտ ստացող մարդիկ մասնակցեն և դա մեծ բեռ չի լինի»։

Դիտարկմանը, որ աշխատողներն ունեն առողջապահական ապահովագրություն, Մելիք-Նուբարյանն արձագանքեց. «Ցավոք սրտի, չունեն դա, Հայաստանի բնակչության կեսը չի կարող ստանալ այն ծառայությունները, որոնք իրեն անհրաժեշտ են և այդ կեսի մեջ հենց այդ աշխատողներն են, որոնք ըստ էության որևէ ծածկույթ չունեն, բայց հենց այդ աշխատողներին է պետք, որովհետև այդ աշխատողներն են այս երկիրը պահում»։

Հարցրինք Մելիք-Նուբարյանից, թե ներդրված ծրագրում պարտադիր տարեկան բուժզննումն ընդգրկվելու է Մելքի-Նուբարյանը պատասխանեց. «Այն տարբերակը, որը որ քննարկվում է, այո՛, կանխարգելիչ բուժզննումն էլ է ներառելու, դեղեր էլ է ընդգրկելու, ինչը շատ կարևոր է։ Որքանով որ տեղյակ եմ, որոշ ատամնաբուժական ծառայություններ էլ է նախատեսվում»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ