copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:20 02-12-2022

Որևէ մեկի անձնական կյանքի մեջ խառնվելը համարում եմ անբարո քայլ․ ՀՀ ԱԺ մամուլի խոսնակ

Oragir.News-ն այսօր կապվեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի խոսնակի հետ՝ տեղեկանալու համար Սիմոնյանի տատիկի՝ ծերանոցում գտնվելու հանգամանքներին։ Ծովինար Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասաց, որ տիկնոջ առողջական վիճակի մասին որևէ տեղեկություն հայտնել չի կարող։

«Նրա անձնական կյանքի, առողջական տվյալների, վերաբերյալ որևէ բան չեմ մեկնաբանում»,- ասաց նա։

Խաչատրյանը նաև հիշեցրեց համացանցում տարածվող տեղեկությունների վերաբերյալ ՀՀ ԱԺ նախագահի հրապարակումը։ Հավելեց, որ անձանց անձնական տարածք ներխուժումն անթույլատրելի է։

«Դրանց մեջ խառնվելը, առհասարակ, համարում եմ անբարո քայլ»,- հայտարարեց նա։

Խաչատրյանը հրաժարվեց այլ հարցեր մեկնաբանել՝ հայտարարելով, որ դրանք խիստ անձնական են և չեն կարող հանրային քննարկման թեմա դառնալ։

Հիշեցնենք, որ վերջերս համացանցում լուրեր ու լուսանկարներ էին տարածվել Ալեն Սիմոսյանի տատիկի՝ ծերանոցում գտնվելու մասին։ Ավելի ուշ այդ լուրերին անդրադարձել էր նաև Ալեն Սիմոնյանը` դրանք բնորոշելով անընդունելի։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում