copy image url
Ներքին 3 տարի առաջ - 22:45 01-12-2022

Արևելյան գործընկերության 5 տարիները․ որքանով են գործող և նախկին իշխանություններն օգտագործել ընձեռված հնարավորությունները

Նախօրեին լրացավ ԵՄ Արևելյան գործընկերության պայմանագրի ստորագրման 5 տարին։ Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանն Oragir.News-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է համեմատություններ անցկացնել Եվրաինտեգրման ուղղությամբ գործող և նախկին իշխանությունների ջանքերի, իրականացրած ծրագրերի արդյունավետության շուրջ՝ ասաց, որ նման համեմատությունները բավական դժվար կլինի անցկացնել, քանի որ գործող իշխանությունները եվրոասոցացման պայմանագրից 4-5 ամիս անց եկան իշխանության ևփաստացի սկսեցին աշխատել այն կետից, որ թողել էին նախկին իշխանությունները, բայց դրանից հետո էլ եկավ կորոնավիրուսը և պատերազմը և շատ ծրագրեր ու սպասումներ չարդարացան։

«Ինչ վերաբերում է նախկին իշխանություններին, ապա նրանք, միանշանակ, ավելի շատ աշխատանք են կատարել քանի որ 2008-2013 թթ-ին, մինչև 2013 թ-ի սեպտեմբերի 3-ը Հայաստանը հստակ գնում էր Եվրոասոցացման ճանապարհով և բազմաթիվ ծրագրեր են այդ ընթացքում իրականացվել, այդ թվում՝ զարգացման ծրագրեր, մասնավորապես Հայաստանը բազմաթիվ պարտավորություններ վերցրեց, որոնց հիման վրա բարեփոխումներ իրականացվեցին։ Եթե չլիներ սեպտեմբերի 3-ի ԵԱՏՄ հանաձայնագիրը, շատ ոլորտներում, այդ թվում մաքսային ոլորտում, Հայաստանը շատ ավելի մեծ հաջողություններ կկարողանար արձանագրել»։

Նա ընդգծեց, որ 2013 թ-ից հետո Հայաստանը շատ հարցերում Հայաստանը հետընթաց արձանագրեց։ «Կարելի է ասել, որ 2017 թ-ի նոյեմբերի 30-ի ստորագրած փաստաթուղթը հնարավորություն էր Հայաստանի համար, որն հնարավորություն էր գործող իշխանությունների համար, նրանք փորձեցին օգտագործել այդ հնարավորությունը, թե որքանով է դա ստացվում, դժվար է ասել։ Իհարկե, սուբյեկտիվ գործոններով պայմանավորված՝ գնահելը բավական բարդ է»։

Նա նաև նշեց, որ 2008-2013 թթ-ին շատ նպաստավոր պայմաններ են եղել եվրաինտեգրման համար։ «Ես դժվարանում եմ ասել, թե եթե այդ պայմաները լինեին այսօր՝ ինչպես կգործեն ՀՀ գործող իշխանությունները, նախկին իշխանությունները բավական հաջող աշխատել են և արագ Հայաստանը Եվրոասոցացման համաձայնագրերում ինտեգրվում ու զարգանում էր։

Թերևս համեմատություններ կարելիէ անել 2018-20 թթ-ի հետո, բայց այստեղ էլ նոր իշխանություն, նոր մարդիկ, կառավարման փորձի բացակայություն, ծրագրեր, որոնք եկել էին նախկինից և շարունակական էին, և գործողները փորձում էին դրանք իրականացնել։ Այդուհանդերձ, 2020 թ-ի արհավիրքները որոշ դեպքերում խափանեցին այդ ծարգրերը, որոշ դեպում էի՝ գործընթացները դանդաղեցին»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին