copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:45 30-11-2022

Մեզ համար հայ հանդիսատեսի կողմից առ Եվրատեսիլ հետաքրքրությունն անսպասելի էր․ Հովհաննես Մովսիսյան

Հանրային հեռուստաընկերության եթերում «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման հյուրը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն, «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի կազմակերպչական աշխատանքների հանձնաժողովի նախագահ Հովհաննես Մովսիսյանն է։ Մովսիսյանը խոսել է Մանկական Եվրատեսիլ մրցույթի, հեռուստաընկերության 66-ամյակի մասին։

«Այս տարի առաջին անգամ մենք նշում ենք հայկական հեռուստատեսության աշխատակցի օրը։ Սա շատ կարևոր է, քանի որ առաջ այս օրը պաշտոնապես չէր նշվում և նշվում էր միայն Հանրային հեռուստաընկերությունում, աշխատակիցների կողմից։ Սա համարվում էր հեռուստաընկերության առաջին եթերի օրը։ 66 տարի առաջ, երբ եղավ հայալեզու առաջին եթերը, այդ պահից սկսած արդեն հաշվում էին օրերը, բայց անցած տարի մենք դիմեցինք կառավարությանը, որպեսզի այս օրը պաշտոնապես դառնա տոնական օր։ Արդեն անցած տարվա դեկտեմբերին կառավարության որոշմամբ նոյեմբերի 29-ը դարձավ հայկական հեռուստատեսության աշխատակցի օր»։

Մովսիսյանի խոսքով՝ կարևոր է, որ աշխատակիցները ունենան հատուկ օր, որպեսզի հավաքվեն, նշեն։

Անդրադառնալով «Մանկական Եվրատեսիլ 2022» մրցույթի աշխատանքներին՝ Մովսիսյանն ասաց, որ Հայաստանը համարվում է հյուրընկալ կողմ, բայց կազմակերպչական աշխատանքները իրականացնում է Հանրային հեռուստաընկերությունը։ Նա նշեց, որ դեռ անցած տարվա դեկտեմբերից հեռուստաընկերությունը զբաղվել է Եվրատեսիլի կազմակերպչական աշխատանքներով։

Մովսիսյանն ասաց, որ իրենց համար անսպասելի էր հայ հանդիսատեսի հետաքրքրությունը առ Եվրատեսիլ, ինչի համար իրենք ուրախ են։

Մովսիսյանը կարևորեց, որ մեր հայրենակիցները տարբեր կասկածելի կայքերից չգնեն տոմսեր, որովհետև դրանք կարող են կեղծված լինել։ Նա շեշտեց, որ բոլոր տոմսերը ստուգվելու են, իսկ վաճառքն իրականացվելու է միայն օնլայն տարբերակով, որպեսզի արտասահմանից ժամանած հյուրերը ևս հնարավորություն ունենան գնելու տոմսեր։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել