copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 15:41 30-11-2022

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին կոչով դիմել է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահների հրամանատարությանը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հաղորդագրություն է տարածել, որում ափսոսանք է հայտնել, որ Բաքվի կողմից Արցախի Հանրապետության տարածքում տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերին ուղղված դիմումներն արհամարհական վերաբերմունքի են արժանանում։ Այս մասին տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը ևս մեկ անգամ հայտնել է, որ պաշտոնական Բաքվի համար անընդունելի է Արցախի բնակավայրերի հայկական անվանումների` այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղ ձևակերպման կիրառումը։

«Կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբին պաշտոնական հաղորդագրություններում չօգտագործել այդ ոչ ճիշտ և հորինված արտահայտությունները, և հուսով ենք, որ մեր կոչը հաշվի կառնվի։ Բացի այդ, պահանջում ենք իրենց հրապարակած քարտեզի վրա ճիշտ նշել մեր երկրի անունը»,- նշվում է հաղորդագրություն մեջ։

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն «իր պարտքն է համարել» տեղեկացրել, որ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի նոյեմբերի 29-ի պաշտոնական հաղորդագրության մեջ հիշատակված Լեռնային Ղարաբաղի տարածքը դա Ադրբեջանի այսպես կոչված Ղարաբաղի տնտեսական շրջանն է, իսկ Մարտակերտ և Մարտունի բնակավայրերի «ադրբեջաներեն պաշտոնական անվանումներն են համապատասխանաբար Աղդերե և Խոջավենդ»։

Ադրբեջանի ՊՆ-ն միևնույն ժամանակ հերքել է խաղաղապահների կողմից հրապարակված այն տեղեկությունը, թե Արցախի Հանրապետության օկուպացված Շուշի քաղաքի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել,ինչի հետևանքով երկու մարդ է վիրավորվել։

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել, որով սահմանվել է, որ Ադրբեջանի տարածքում Լեռնային Ղարաբաղ անունով վարչաքաղաքական միավոր գոյություն չունի, իսկ Արցախի Հանրապետության տարածքն ընդգրկվել է այսպես կոչված Արևելյան Զանգեզուր և Ղարաբաղ անուններով տնտեսական շրջանների կազմում։ Բաքուն պարբերաբար պահանջում է, որպեսզի ռուս խաղաղապահներն իրենց հաղորդագրություններում չկիրառեն Լեռնային Ղարաբաղ եզրույթը և Արցախ բնակավայրերի հայկական անվանումները։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը