Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:14 30-11-2022

Սյունիքում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարը պայթել ու գյուղն է լցվել

«Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» թափոնաջրերը շարունակում են առատորեն աղտոտել Ողջի գետն ու պոչամբարի հարակից բնակավայրերը:

Օրաթերթին տեղեկություններ են հասել այն մասին, որ բոլորովին վերջերս կոմբինատին պատկանող «Արծվանիկի» պոչամբարի թափոնաջրերն ու պոչանքները ոչ միայն Աճանան վտակ, այնուհետ՝ Ողջի գետ, այլ նաև հարակից բնակավայրեր են հասել, աղտոտել միջավայրն ու վնասել գյուղացիական տնտեսությունները:

Թերթը գրում է, որ Բնապահպանական և ընդերքի տեսչությունից խոստացել են մինչև օրվա ավարտ պատասխանել խնդրի վերաբերյալ հարցին։

«Իսկ ինչ վերաբերում է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանին, ապա պետք է նկատել, որ նրան ու իր թիմին հետաքրքրում էր պղնձամոլիբդենային կոմբինատը, մինչև իր ընկերները տեղավորվեցին այնտեղ աշխատանքի, հիմա է՛լ բնապահպանական խնդիրները չեն մտահոգում: Դեռ կանդրադառնանք պղնձամոլիբդենային կոմբինատի վնասարար գործունեությանը», - գրել է թերթը։

Իրավատեր Կապանցիներ Բնապահպանական ՀԿ-ն ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Ողջի գետը Քաջարան քաղաքում. երեք օր է այս վիճակն է»։

Ամենից շատ դիտված

12:08 Որպես անհետ կորած որոնվում է 2011թ. ծնված Անի Գևորգյանը
15:28 Որպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է․ ՆԳՆ
09:03 Ելակի դարաշրջանի ավարտը. կիսավերարկուներ` ընտրյալներին
15:03 Փակ է Սեւանից դուրս եկող ավտոմայրուղին. հեծանվավազք է
22:24 Գյումրիի Չարենցի փողոցը միշտ «մառախլապատ» է․ քանդված ճանապարհի փոշին անսպառ է ու անվերջ
23:20 Գյումրիի Անի թաղամասում փողոցաշինությունը 5 տարի է` ձգձվում է. 37 փողոց կմնա փոսալցման հույսին
22:00 Անազատ բուհերով և քաղաքական հալածանքներով արևմուտք չեն գնում. Լիլիթ Գալստյան
18:00 Դա հերյուրանք է․ 2018-ից հետո չգիտեմ՝ կաշառքն ինչ է․ Սիլվա Համբարձումյանը՝ Մեղրիի քաղաքապետին ձերբակալելու և իր անվան հետ կապի մասին
16:17 Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
13:46 Հայ ռազմագերիների պաշտպանության հարցով դիմել եմ ՄԻՊ Անահիտ Մանասյանին․ Լիլիթ Գալստյան

Ձեզ գուցե հետաքրքրի