copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:44 30-11-2022

Պետբյուջեի միջոցներով հիմնանորոգվել են Հրազդանի մի շարք փողոցներ

ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվել են Հրազդան քաղաքի մի շարք փողոցներ։ Մասնավորապես, շինաշխատանքներ են կատարվել Հրազդանի Տիգրան Մեծի փողոցում՝ 290 գծամետր երկարությամբ, քաղաքի Վանատուր թաղամասի միջթաղամասային փողոցներում՝ 3384 գծամետր ընդհանուր երկարությամբ, ինչպես նաև Հարավային թաղամասի Նոյեմբերյան և Մյասնիկյան փողոցներում՝ 1069 գծամետր։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Շինաշխատանքները կատարել է «Հրազդանի ՃՇՇՁ» ԲԲԸ-ն։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Սերժիկ Պետրոսյանը և հիմնադրամի այլ ներկայացուցիչներ այցելել են Հրազդան և ուսումնասիրել կատարված աշխատանքները։

Հրազդանի բնակիչ Սասուն Մկրտչյանը նշում է, որ շինաշխատանքներից գոհ են։ Հրազդանի շատ փողոցներ, որ խիստ անբարեկարգ վիճակում էին, վերջապես ասֆալտապատվել են, իրենք էլ ազատվել են ցեխուջրից։ Խորհրդային տարիներից այդտեղ ճանապարհաշինական տեխնիկա չէին տեսել։

Կատարված աշխատանքների համար շնորհակալ են թե՛ շինարարից, թե՛ կառավարությունից։

Հրազդանցիները նկատում են, որ հիմնանորոգված փողոցները սոցիալական և տնտեսական դրական ազդեցություն են թողնում, բացի այդ, քաղաքին գեղեցիկ ու ժամանակակից տեսք են հաղորդում։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը