Ներքին 3 տարի առաջ - 13:07 30-11-2022

ՀՀ-ում Նիդեռլանդների դեսպանը Ջերմուկում ծանոթացել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքներին

Հայաստանում Նիդեռլանդների դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսը Ջերմուկում է, տեղեկանում ենք համայնքի ֆեսբուքյան էջից։

«Համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Սարգսյանի ուղեկցությամբ դեսպանը ծանոթացել է քաղաքին և սեպտեմբերի 12-ի ադրբեջանական ագրեսիայից հետո այնտեղ տիրող իրավիճակին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Ի դեպ, նշվում է նաև, որ Ջերմուկում այս օրերին մաքրվում, կարգի են բերվում և կահավորվում են ապաստարանները։

Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:

Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
09:00 Ալեն Սիմոնյանի կադրերի «ողբը». ԱԺ «էթնիկ զտումների» նախապատմությունը
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան
19:12 Սա հանցավոր լռելյայն համաձայնություն է. հրամանատարները պետք է նույն խստությամբ դատվեն, ինչ հանցանք գործած զինվորները
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը