Oragir.News-ն այսօր փորձեց պարզել, թե ՀՀ Խորհրդարանում առաջիկայում երբ է նախատեսվում անցկացնել ԱԺ նախագահի տարեվերջյան ասուլիսը։ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը մեզ հայտնեց, որ այդ հարցը դեռևս որոշված չէ։
«Տարեվերջին դեռևս մեկ ամիս կա։ Այդ հարցն անգամ դեռևս չի քննարկվել և այդ մասին որևէ բան ասել չեմ կարող»,- ասաց Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է լրատվամիջոցների համար նախատեսված ամենամյա Ամանորյա ընդունելությանը՝ ՀՀ ԱԺ Լրատվության վարչության պետ Լաուրա Անտոնյանն
Oragir.News-ին հայտնեց, որ միջոցառումների անցկացումից մի քանի օր առաջ այդ մասին տեղեկություն կտարածվի։
«Երբ մենք արդեն կազմակերպելիս լինենք որևէ միջոցառում, որը ենթակա է լուսաբանման՝ այդ մասին Խորհրդարանի կայքում տեղեկությունը կհրապարակենք միջոցառման անցկացումից մի քանի օր շուտ։ Ամեն դեպքում այս պահին ես տեղյակ չեմ՝ որպես Լրատվական վարչության ղեկավար։ Մենք նման գրություն չենք ստացել»,- ասաց նա։