copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 10:53 29-11-2022

Հունաստանում տեղի է ունեցել երկրաշարժ, ուժեղ ցնցումներն զգացվել են Աթենքում

4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հունաստանում, տեղեկացրել է Աթենքի համալսարանի սեյսմաբանական լաբորատորիան։

Սկզբում լաբորատորիան երկրաշարժի մագնիտուդը գնահատել է 4,8, այնուհետեւ իջեցրել է այդ գնահատականը։

Ուժեղ ցնցումները մի քանի վայրկյան զգացվել են Աթենքում։

Երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 06.32-ին, տեղեկացրել է սեյսմաբանական լաբորատորիան։ 06.42-ին հետեւել է 3,4 մագնիտուդով հետցնցում։

Երկրաշարժի օջախը գտնվել է 56 կիլոմետր Աթենքից հյուսիս-արեւելք, ծովում, Էվբեոս կղզու մոտ, 2 կիլոմետր խորությամբ։ Մինչ այդ, երկու-երեք ժամվա ընթացքում այդ շրջանում տեղի են ունեցել մի քանի ոչ մեծ երկրաշարժեր՝ 2,-2,5 մագնիտուդով։

Տուժածների և վնասների մասին առայժմ տեղեկություններ չկան։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող