copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:38 27-11-2022

ՌԴ-ն գազի գինն օգտագործում է քաղաքական համատեքստում. առաջիկա տարիներին կբարձրանա

Կառավարությունը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին տարեկան 34,79 մլն ԱՄՆ դոլար կվճարի` որպես Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տարեկան հզորության վճար։ Այդ 34,79 մլն ԱՄՆ դոլարից 31,79 մլն–ը կուղղվի ներդրումների վերադարձի ապահովմանը, 3 մլն–ը` 5-րդ էներգաբլոկի ընթացիկ շահագործման և սպասարկման ծախսերի փոխհատուցմանը։

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանն Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ այս տարվա սկզբին՝ առաջին եռամսյակում, ՀՀ և ՌԴ իշխանությունները պայմանավորվածություն են ձեռք բերել, որ գազի գինը չի բարձրանալու, մնալու է նույնը։ Այսինքն՝ պայմանական 165 դոլար՝ 1000 մետր խորանարդի համար. «Այդ պայմանավորվածությունը պահպանվելու է տաս տարի, երբ հիմա «Գազպրոմ»-ն ասում է, որ տասը տարի չի փոփոխվելու, հենց սա նկատի ունի՝ այդ պայմանավորվածության հիման վրա։ Սակայն այստեղ մի քանի բայց կա ամեն դեպքում․ մեկն այն է, որ պայմանավորվածություն է եղել սկզբից դոլարով, հետո վերագնահատվել է ռուբլիով այդ պայմանավորվածությունը, և այժմ ռուբլիուվ ենք վճարում, իսկ ռուբլին, օրինակ, դոլարի նկատմամբ թանկացել է քսան տոկոսով, և քանի որ հիմա գները ռուբլիով են և վերահաշվարկվել է նաև ՌԴ շրջաններից մեկին համարժեք, տեսականորեն համ ՌԴ փոխարժեքի պատճառով, համ ներքին գների փոփոխության պատճառով գները կարող են փոխվել ու աճել, աճելն էլի հարց է։ Ամեն դեպքում մյուս պայմանավորվածությունը ձեռք է բերվել որոշակի քաղաքական համատեքստում։ Հաճախ ասում են հետևյալը, որ ՌԴ-ն գազի գներն օգտագործում է քաղաքական նկատակներից ելնելով, տրամադրում է ոչ միայն բարձր գները, այլև ցածր գները, ու այն գործընկերները, որոնց հետ կա լավ հարաբերություն, ցածր գնով է առաջարկվում, եթե տեղի ունենան աշխարհաքաղաքական փոփոխություն, ինչ-որ գործընթացներ, որոնք հիմիկվա հարաբերություններից դուրս են, ինքն էլի կվերանայի»։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
10:37 Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ. բողոքի նոտա է հանձնվել
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան