copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:02 27-11-2022

Հերթական խորամանկությունը․ ինչպես ազատվել նպաստառուներից գործատուների հաշվին

Ինչպես հայտնի է, պետությունը 250-350 հազար դրամի չափով խրախուսում է գործազուրկներին ու նպաստառուներին աշխատանքի ընդունող գործատուներին։ Իրականում սա հերթական չաշխատող ծրագրերից մեկն է, որը մնալու է թղթի վրա մի քանի պատճառով։

Նախ՝ այստեղ պետությունը խորամանկության է դիմում․ մի չնչին գումար տալիս է գործատուին, փոխարենը կրճատում իր ահռելի ծախսը նպաստառուների եւ գործազուրկների խավի վրա, տարեվերջին էլ բնականաբար կհայտարարեն, թե ինչքանով նվազեցին գործազուրկները։ Կան այլ խնդիրներ եւս․ առաջին՝ պետության կողմից տրվող միանվագ գումարը շատ ավելի քիչ է, քան աշխատողի համար վճարվող հարկերը։ Երկրորդ՝ գործազուրկները եւ նպաստառուները մեծ թիվ են կազմում հատկապես համայնքներում, գյուղերում, որոնք օգտվում են բազմաթիվ արտոնություններից՝ դեղորայք, ուսման վարձի զեղչ, նպաստ, այլ սոցիալական օգնություն, եւ ոչ մի կերպ չեն ցանկանում հրաժարվել այդ կայուն «օգնությունից» անգամ ամսական 100 հազար դրամ աշխատավարձի դիմաց։ Երրորդ՝ գյուղերում տնտեսական գործունեություն ծավալող ընկերությունները աշխատուժի լուրջ խնդիր ունեն, երիտասարդները չեն վերադառնում համայնք, միջին եւ ավագ սերունդը ոչ այնքան եւ ոչ միշտ է բավարարում աշխատանքային պահանջներին, իսկ աշխատանքի ընդունվելիս էլ պահանջում է չգրանցել իրեն, որպեսզի նպաստից չկտրվի։

«Նպաստը էսօր ինձ ավելի շատ օգուտ է տալիս, գործը էսօր կա, վաղը չկա, իսկ նպաստը օգնություն եմ ստանում, երեխու վճարն է զեղչվում, ինձ հազար տարի պետք չի գրանցված աշխատանքը»,-ասում է համայնքաբնակ մի կին։

Գործարարներն էլ հաճախ ստիպված են համաձայնել նրանց աշխատանքի ընդունել, քանի որ այլ քաղաքից կադրեր ներգրավելը ավելի ծախսատար է։

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
10:37 Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ. բողոքի նոտա է հանձնվել
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան