copy image url
Ներքին Արտաքին 3 տարի առաջ - 20:34 26-11-2022

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ առողջապահության նախարարին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյին։ Վերջինս Երևան է ժամանել Առողջապահության հայ-ռուսական 7-րդ համաժողովի շրջանակներում:

Փոխվարչապետը, ողջունելով հյուրին, հույս է հայտնել, որ Երևանում կայացած համաժողովը թույլ կտա կառուցողական քննարկումներ ունենալ առողջապահության ոլորտի առավել արդիական հարցերի շուրջ և նախանշել համագործակցության փոխշահավետ ուղղությունները: Մհեր Գրիգորյանն ընդգծել է, որ առողջապահության ոլորտում բարեփոխումները մշտապես կառավարության ուշադրության կենտրոնում են:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են առողջապահության ոլորտում երկու երկրների համագործակցության հեռանկարները:

Ամենից շատ դիտված

19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
10:37 Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Իրանի ԱԳՆ. բողոքի նոտա է հանձնվել
21:05 Ողբերգական ավտովթար-հրդեհ Արարատի մարզում. կրակը մարելուց հետո հայտնաբերվել է 3 մոխրացած մարմին, կան վիրավորներ
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
16:29 Ուկրաինան համաձայն է Ռուսաստանի հետ հակամարտության սառեցմանը
21:25 Ինչ է նվիրել Մեսսին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստներին ԱԱ-ից հետո
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
22:47 Ինչը կարող է լուծել Հայաստանի էներգետիկ անկախության հարցը. Նարեկ Կարապետյան