copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:00 25-11-2022

Արտասահմանյան «վոյաժներից» ով որքան է օգտվում․ ԱԺ 3 խմբակցությունների ուղևորությունների վիճակագրությունը

Oragir.News-ն օրեր առաջ ՀՀ Ազգային Ժողովի աշխատակազմից խնդրել էր տրամադրել այս տարվա ընթացքում ԱԺ պատգամավորների գործուղումների համար տրամադրված միջոցների վիճակագրությունը։

ԱԺ 3 խմբակցությունների պատգամավորների 2022 թ-ի հունվարի 1-ից առ այսօր գործուղումների համար տրամադրված գուրմարների վերաբերյալ ցանկում ներառված են ավիատոմսի, օրապահիկի հյուրանոցային ծախսերը։

Հատկանշական է, որ օտարերկրյա գործուղումների համար ամենաշատ միջոցները՝ 13 մլն 502 հազար 594 դրամ ստացած պատգամավորը «Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Գևորգյանն է, ով Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էր, ինչպես նաև միջազգային խորհրդարանական 2 կազմակերպությունների անդամ է․ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով (ԵԽԽՎ) և Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողով (ԱՊՀ )։ Նա նաև ներգրավված է ԱԺ 4 բարեկամական խմբերում։

Երկրորդ՝ ճանապարհորդությունների համար ամենաշատ միջոցներ ստացած պատգամավորը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ՀՀ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն է, ով նույնպես վերոհիշյալ 2 միջազգային խորհրդարանական կազմակերպությունների անդամ է, ներգրավված է 21 բարեկամական խմբերում։

Հատկանշական է, որ օտարերկրյա վոյաժների համար ամենաշատ միջոցներ ստացած հաջորդ պատգամավորն Արուսյակ Ջուլհակյանն է, ավելի քան 11,1 մլն դրամ։ Նա ԵԽԽՎ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունների անդամ է, ներգրավված է Ազգային Ժողովի բարեկամական 21 խմբերում։

Չորրորդ ամենաշատ միջոցներ ստացած պատգամավորը ԱԺ փոխխոսնակ, ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանն է, ում ուղևորությունների համար հատկացվել է ավելի քան 10,5 մլն դրամ։ Նա ԵԽԽՎ պատվիրակության նախագահն է։

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը վոյաժների համար ստացել է 8,5 մլն դրամ։

Նշենք նաև օտարերկրյան ուղևորությունների համար ամենաշատ միջոցներ ստացած ընդդիմադիրներից է դաշնակցական Արմեն Ռուստանյանն՝ ավելի քան 3,9 մլն դրամ։

«Պատիվ ունեմ» խմբակցությունից ամենաշատ միջոցներն օտարերկրյա ուղևորությունների համար ստացել են Հայկ Մամիջանյանը և Թագուհի Թովմասյանը, համապատասխանաբար՝ 2,2 և 2,1 մլն դրամ։





Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում