Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:37 24-11-2022

Էկոնոմիկայի փոխնախարարը կգործուղվի Ժնև

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 3-ը կլինի Ժնևում՝ Շվեյցարիայի Համադաշնությունում:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումից: Փոխնախարարը մասնակցելու է Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի` պետություն-մասնավոր գործընկերության հարցերով աշխատանքային խմբի 6-րդ նստաշրջանին: