copy image url
Ներքին 3 տարի առաջ - 13:30 24-11-2022

Հոկտեմբերին Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր բացարձակ ռեկորդ ունենք. Նիկոլ Փաշինյան

2022 թվականի հոկտեմբերին Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր բացարձակ ռեկորդ ունենք: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հոկտեմբերին գրանցվել է 696 հազար 445 աշխատատեղ: Նախորդ տարվա հոկտեմբերի նկատմամբ այս տարի 42 հազար 623-ով ավելի աշխատատեղ ունենք»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց նաև, որ 2018 թվականի հոկտեմբերի համեմատությամբ 110 հազար 266 նոր աշխատատեղ է ստեղծվել:

Աշխատավարձերի ֆոնդում, Փաշինյանի խոսքով, ևս աճ է գրանցվել. «2022 թվականի հոկտեմբերը 2021 թվականի հոկտեմբերի նկատմամբ 34 միլիարդ դրամով կամ 24.6 տոկոսով ավել է»,- ասաց նա:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր