copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:48 24-11-2022

Հաջորդ տարվանից նոր ստանդարտի ոստիկանության տարածքային կառույցների շենքեր պետք է ունենանք. սկսում ենք Մեղրիից. Փաշինյան


Հենց ՆԳ նախարարության ձեւավորման մեկնարկից պետք է սկսենք ատեստավորման գործընթացը, որի հիմնական նպատակը կլինի ոստիկանության եւ փրկարար ծռայության աշխատողների աշխատավարձի առնվազն կրկնապատկումը: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա նոր որակի ոստիկանություն եւ փրկարար ծառայություն ունենալու մեր ստանդարտի ու ցանկության մեջ է: Իհարկե նաեւ ԱԱԾ-ում, ՊՊԾ-ում կլինեն այդ փոփոխությունները, որոնց մասին խոսել ենք: Որպեսզի շփոթ չլինի, այս փուլում այս մեխանիզմը ներդրում ենք այն ծառայությունների համար, որոնք զինվորական բնույթի ծառայություններ են: Կարճ ասած, ուսադիր կրող մարդկանց համար ենք այս համակարգը ներդնում:

Քրեակատարողական ծառայության պարագայում եւս պետք է այս համակարգը ներդնենք եւ արդեն 2023-ից պրոցեսը պետք է գնա»,-ասաց վարչապետը:

Նա նաեւ հավելեց, որ ինքը խնդիր է առաջադրել, որ հաջորդ տարվանից նոր ստանդարտի ոստիկանության տարածքային կառույցների շենքեր պետք է ունենանք: Արդեն իսկ նախագծման աշխատանքները մեկնարկել են։

«Կսկսենք Մեղրիի ոստիկանությունից: Հիմա տիպային նախագիծ ենք փորձում ստանալ, որը կախված բնակավայրի չափերից ինտեգրված ոստիկանության բաժին պետք է ունենանք»,- ասաց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում