Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:49 23-11-2022

Նախարար Դումանյանն ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպանին

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիսն Մարի ԼըՔլերին: Այս մասին տեղեկացնում են են ԿԳՄՍ-ից:

Նախարար Վահրամ Դումանյանը կարևորել է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունները, նաև հավելել՝ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության ոլորտներում անհրաժեշտ է ընդլայնել ու զարգացնել երկկողմ համագործակցությունը: Նախարարն ընդգծել է բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության հաստատման հնարավորությունը, մասնավորապես՝ փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման միջոցով: Դումանյանն անդրադարձել է Կանադայի միջազգային զարգացման գործակալության (CIDA) կողմից կրթության և երիտասարդության ոլորտում Հայաստանում ծրագրերի իրականացման հնարավորությունը:

Դեսպան Էլիսն Մարի ԼըՔլերը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, շնորհավորել է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» հաստատման կապակցությամբ՝ ընդգծելով, որ դրա կարևոր բաղադրիչներից մեկը միջազգայնացումն է: Նրա խոսքով՝ այս տարի Հայաստանի և Կանադայի միջև տեղի են ունեցել դրական զարգացումներ, և Երևանում Կանադայի դեսպանատան բացումը կնպաստի այդ հարաբերությունների առավել սերտացմանը:

Դեսպանը նշել է, որ Կանադան ցանկանում է աջակցել Հայաստանի ժողովրդավարությանը և բարգավաճմանը, իսկ այդ նպատակներին հասնելու համար կրթությունը մեծ դեր ունի: Նրա խոսքով՝ Կանադայի կրթական համակարգն աշխարհում լավագույններից է. այն ունի ճանաչված և մրցունակ բուհեր, հետազոտական հաստատություններ ու բավականին ճկուն ծրագրեր ՄԿՈՒ ոլորտում՝ աշխատաշուկայի պահանջներին համապատասխան: Դեսպանն առաջարկել է դիտարկել հնարավոր համագործակցությունը ՄԿՈՒ ոլորտում, ինչպես նաև վերապատրաստումների և հավաստագրման ուղղություններով՝ ինստիտուցիոնալ գործընկերության ու փորձի փոխանակման հնարավորությամբ:

Նախարարը բարձրաձայնել է նաև 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրը՝ նշելով, որ հայկական կողմն այս առումով ակնկալում է միջազգային հանրության, այդ թվում՝ Կանադայի աջակցությունը, որպեսզի Ադրբեջանը զերծ մնա հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելուց և աղավաղելուց:

Հանդիպմանը քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ