copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 17:51 23-11-2022

ՀԱՊԿ-ը նոր գլխավոր քարտուղար ունի

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ներկայիս գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն ավարտում է իր գործունեությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Այս մասին ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ստանիսլավ Վասիլիի Զասը ավարտում է իր եռամյա գործունեությունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրան բարեխիղճ աշխատանքի համար»,- ասել է Փաշինյանը։

Հայաստանի վարչապետը տեղեկացրել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Ղազախստանի ներկայացուցիչ Իմանգալի Տասմագամբետովը։

«Քանի որ 2023 թվականի սկզբից՝ առաջիկա 3 տարիներին, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարելու Ղազախստանի ներկայացուցիչ Իմանգալի Նուրգալիի Տասմագամբետովը, կարծում եմ՝ արդարացված կլինի, եթե հարգարժան Կասիմ-Ժոմարտ Տոկաևը մեզ ներկայացնի նրան»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։