copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:41 23-11-2022

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների վերահսկողական միջոցառումների արդյունքում կասեցվել է ևս մեկ հանրային սննդի կետի արտադրական գործունեությունը. անհատ ձեռնարկատեր Աննա Ալեքսանյանին պատկանող օբյեկտում (Երևան, Սևանի փողոց) հայտնաբերվել են սանիտարահիգիենիկ կոպիտ խախտումներ:

Մասնավորապես՝ սննդի կառույցը նախագծված, կառուցված ու տեղակայված չէ այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, ախտահանում, բացառվեն կեղտի կուտակումները,

կառույցն ապահովված չէ տաք ջրով, անձնակազմի համար նախատեսված հանդերձարանով,

հատակը, պատերն ու առաստաղը չունեն հարթ-նորոգ մակերես, պատուհանը չունի միջատապաշտպան ցանց,

հումքի պատրաստման սեղանների մակերևույթները հարթ չեն և չեն պահվում նորոգ վիճակում,

սարքավորումները, գործիքները, պարագաները չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման և կառուցված չեն հիգիենայի պահանջները բավարարող նյութերից,

ինչպես նաև՝ չեն իրականացվել միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացները։

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ, հայտնում է ՍԱՏՄ-ն:






Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում