Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:07 22-11-2022

Մարդկանց հոգեբանորեն ճնշում են, որ դիրքերը դատարկեն․ կամավորականների աշխատավարձերը կրճատել են

Պաշտպանության նախարարության մոտ այսօր մի խումբ կամավորականներ բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով բարձրացնել կամավորականների աշխատավարձերը, ինչպես նաև լուծում տալ կամավորականների ունեցած սոցիալական և առողջապահական հարցերին։

«Խաչակիրներ» կամավորական ջոկատի հրամանատար Սարգիս Պողոսյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ չնայած խոստումներին, թե կբարձրացվեն կամավորականների աշխատավարձերը, իրականում կրկնակի կրճատել են։

«Հիմա այնքան գումար են տալիս, որ մարդը հազիվ կարողանում է դիրքեր բարձրանալուց առաջ միայն իր ծխախոտի հարցը լուծել, մինչդեռ նա նաև իր ընտանիքի հոգսերը պետք է հոգա։ Մարդկանց հոգեբանորեն ճնշում են, որ դիրքերը դատարկեն, ես դա էդպես եմ հասկանում, հոգեբանորեն ճնշում են մարդկանց։ Մենք պատասխան ենք պահանջում՝ ինչու մեզ չեն հարգում, ինչու սահման պահող տղային չեն հարգում։ Իրենց աշխատավարձերը բարձրացնում են, մերը՝ իջեցնում, իրենք էդպես լուրջ գործի՞ են, մենք էլ անլուրջ գործ ենք անում, հա՞։ Թող գան մեր տեղը մի ամիս կանգնեն էնտեղ, 4 ամիս հիվանդանոց կպառկեն»։

Պողոսյանը նշեց, որ մինչև հիմա ստանում էին 240 հազար, հիմա կրճատվել, դարձել է 170 հազար։

«Արդյունքում, մի քանի կամավորական ջոկատներից մարդիկ դիմում են գրում ու հեռանում են։ Մարդիկ ասում են՝ ավելի լավ է մնանք ներքևում ու բանվորություն անենք, մենք երեխեքին պահենք, քան բարձրանանք վերև ու էն դեպքում, երբ մեզ ոնց որ հիմարի տեղ են դնում, բայց մենք հիմար չենք։ Մեր ղեկավարներից 2 անգամ ավելի շատ այդ տղաները պետք է ստանան»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը