copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:55 22-11-2022

Տարբերությունը միայն այն կլինի, որ հոդված տպելը մի փոքր ավելի կթանկանա․ Սմբատ Գոգյանը ՀՀ ԲՈԿ նախագծի մասին

Ցանկացած նախաձեռնություն էլ լավ արդյունք է տալիս, երբ կարողանում ես դա ամբողջությամբ իրականացնել։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը՝ անդրադառնալով ՀՀ ԲՈԿ-ի (Բարձրագույն Որակավորման կոմիտե- խմբ․) ներկայացրած վերջին նախագծին, որով նախատեսվում է խստացնել գիտական աստիճանավորման նախատեսված պայմանները։

«Թե դա որքանով հնարավոր կլինի իրականացնել՝ չեմ կարող ասել։ Թող իրականացնեն՝ կտեսնենք»,- ասաց նա։

Անդրադառնալով գիտական աստիճանի համար դիմողի կողմից միջազգային պարբերականում տպված աշխատության վերաբերյալ պարտադիր պայմանի մասին հարցին՝ փորձագետն ասաց, որ միջազգային անցագրերում տպագրվելու գիտաչափության մեթոդները բավականաչափ հնացած են։

«Դրանք շրջանցելու ձևերը շատ են։ Այնպես որ չեմ կարծում, թե դրա շնորհիվ որակը շատ կփոխվի դեպի լավը։ Տարբերությունը միայն այն կլինի, որ հոդված տպելը մի փոքր ավելի կթանկանա»,- ասաց նա։

Այդուհանդերձ, Գոգյանի խոսքով՝ ցանկության դեպքում ճանապարհներ գտնվում են։

«Կարծում եմ, որ նորմալ գիտնականը միշտ էլ տպագրվելու տեղ կգտնի»,- ասաց նա։

Ըստ Սմբատ Գոգյանի՝ որևէ փոփոխություն նախաձեռնելուց առաջ կառավարությունը պետք է նաև հնարավորություն ընձեռի դրանց զարգացման ուղղությամբ։

«Ես մինչև հիմա չեմ տեսել, թե մեր կառավարությունը ինչ միջոցառումներ ունի, օրինակ՝ լեզվաբանության լուրջ միջազգային հայկական ամսագրերում, որպեսզի լեզվաբանությունը, բացի մաքուր լինելուց խթան ունենա զարգանալու»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ ՀՀ ԲՈԿ նոր նախագծով առաջարկվում է խստացնել գիտական աստիճան ստանալու համար հայտատուին ներկայացվող պայմանները։

Եթե նախկինում կոմիտեի կողմից ընդունելի էր երկու տարբերակ։ Դրանցից մեկով հայտատուն պետք է 6 հատ տպագրություն ունենար հայկական պարբերականներում։ Մյուս տարբերակով՝ հայտատուն կարող էր ներկայացնել 3 տպագրություն, որոնցից մեկը տպագրված կլիներ միջազգային հարթակում։

ՀՀ ԲՈԿ նախագահի խոսքով՝ փորձը ցույց էր տալիս, որ հայտատուները հիմնականում ընտրում էին առաջին տարբերակը։ Նոր առաջարկով այսուհետ միջազգային հարթակներում տպագրվելու պայմանը կդառնա պարտադիր։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
22:56 Ինձ դատել են կեղծ ցուցմունքի հիման վրա. ես ծայրահեղ քայլերի կդիմեմ. նախկին դասախոս
15:01 Հնդիկ ամուսնուց բաժանվելու խոսակցություններն իրականությո՞ւն են. Սիլվի Բարկովայի անսպասելի խոստովանությունը
15:43 Ծնվել է Ազատ գյուղի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը