copy image url
Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 15:20 22-11-2022

Երևանը բարձր է գնահատում է Թեհրանի աջակցությունը՝ երկրի տարածքային ամբողջականությանը

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը Թեհրանում Իրանի արտաքին գործերի փոխնախարար Ալի Բաղերի Կանիի հետ հանդիպման ընթացքում բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը՝ Հայաստանի տարածքային ամբողջականությանը աջակցելու հարցում։ Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Սաֆարյանը և Բաղերի Կանին հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների և տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Երկու երկրների փոխարտգործնախարարներն ընդգծել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման, ինչպես նաև ներտարածաշրջանային համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։

Իրանի փոխարտգործնախարարը Թեհրանի և Երևանի միջև համագործակցության համակողմանի ընդլայնումը բխում է երկու ժողովուրդների շահերը և նպաստում Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը։ Վերջինս նաև ընդգծել է Իրանի վճռականությունը՝ առկա համագործակցությունն էլ ավելի ընդլայնելու համար։

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը բարձր գնահատելով Իրանի դիրքորոշումը՝ մատնշել է Հայաստանի կամքը՝ Իրանի հետ համագործակցությունը հատկապես տնտեսական և առևտրային ոլորտներում զարգացնելու հարցում։ Նա նաև հույս է հայտնել, որ երկու երկրների հարաբերություններն առաջիկայում կբարելավվեն և կշարունակեն աճել:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի