copy image url
Ներքին 3 տարի առաջ - 10:19 22-11-2022

Մացոն անփոխարինելի է նաեւ ՔՊ-ի համար․ վեթինգը լուռ ժպտում է

Ինչպես հայտնի է, Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր քննող դատավորների ընտրության հարցազրույցի փուլը, որին մասնակցող 10 հավակնորդից ընտրվել է 2 թեկնածու՝ Աննա Շիլաջյանը՝ 7 կողմ, 2 դեմ ձայնով, և Ռուդոլֆ Ավագյանը՝ 6 կողմ, 3 դեմ ձայնով:

Ռուդոլֆ Ավագյանը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Սարգսյանի 8 տարվա օգնականն է՝ պրոֆեսիոնալ որակներով օժտված իրավաբան։ Իսկ Աննա Շիլաջյանը Լիլիթ Սարգսյանի հարսն է, ԲԴԽ նիստերի նախկին քարտուղարը՝ նույնպես գրագետ իրավաբան։

Բավականին խնդրահարույց էր մյուս ընտրությունը։

Բանն այն է, որ Կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում ընդգրկվելու համար հարցազրույցի փուլին մասնակցող 2 թեկնածուներից ընտրվել է 1-ը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ 6 կողմ, 3 դեմ ձայնով:

Այս նորությունը սառը ցնցուղի էֆեկտ է ունեցել համակարգի ներսում եւ դրսում, իրավապաշտպանները, իրավաբանները, դատավորները տարակուսած են եւ դժգոհ։

Բոլոր ժամանակների իշխանությունների սիրելի դատավոր Մացոն, ումից պետք է առաջինը ազատվեին վեթինգի, բարեփոխումների շրջանակներում, մասնագիտական առաջընթաց է ապրում։

Նրա ընտրությամբ հօդս են ցնդում կոռուպցիայի, զանգովի արդարադատության դեմ պայքարելու հեղափոխական լոզունգները:

Ստացվում է, որ ոչինչ էլ չի փոխվել, պարզապես ամեն իշխանության պետք է իր Մացոն, եւ եթե հարմար թեկնածուներ չեն գտնվում, ապա կարելի է արդեն իսկ «փորձառուների» օգնությանը դիմել։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ