copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:21 21-11-2022

Ալիևի խորհրդականի պնդմամբ՝ Ադրբեջանը շահագրգռված է Իրանի հետ հարաբերությունների զարգացմամբ

Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն շահագրգռված է Իրանի հետ հարաբերությունների զարգացմամբ՝ փոխադարձ հարգանքի և վստահության հիման վրա։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական «Trend» լրատվական գործակալությունը, Հաջիևն այս մասին ասել է՝ մեկնաբանելով Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վիլայաթիի հայտարարությունը։

Հաջիևը նշել է, որ իրենք տեղեկացել են Վիլայաթիի՝ իրանական լրատվամիջոցներին տված հայտարարության մասին։ Նրա խոսքով՝ Բաքուն դրական է գնահատում Վիլայաթիի այն կարծիքը, որ երկու երկրների ժողովուրդներն ունեն ընդհանուր պատմություն, կրոնական, մշակութային ժառանգություն և ավանդույթներ, ինչպես նաև կարծիքներ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ:

Ալիևի օգնականը ափսոսանք է հայտնել, որ «Իրանի որոշ պաշտոնյաների, պատգամավորների և անվտանգության ուժերի ներկայացուցիչների որոշ հայտարարություններ երկու երկրների միջև լարվածության աճ են առաջացրել»։ Վերջինս ուշադրություն է հրավիրել այն բանին, որ առկա լարվածության նախաձեռնողն Ադրբեջանը չէ։

«Մասնավորապես, ուզում եմ նշել, որ Ադրբեջանի սահմանների մոտ Իրանի զինված ուժերի երկու զորավարժությունների անցկացումը ոչ թե նպաստել է մեր երկրների միջև վստահության ամրապնդմանը, այլ ընդհակառակը՝ բացասաբար է անդրադարձել դրա վրա։ Ադրբեջանի Հանրապետությունը միշտ շահագրգռված է զարգացնել հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության հետ՝ փոխադարձ հարգանքի և վստահության հիման վրա, և այսօր դա այդպես է»,- ասել է Հիքմեթ Հաջիևը։

Հիշեցնենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վիլայաթին մամուլի համար հայտարարություն էր տարածել, որում նա հերքել էր այն տեղեկությունները, թե Իրանը մտադիր է պատերազմ սկսել Ադրբեջանի դեմ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ