copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 12:28 21-11-2022

Իրանը հյուսիս-արևմուտքում ուժեղացնում է ուժերը՝ «տարածաշրջանում անջատողական խմբավորումների տեղաշարժերին դիմակայելու համար»

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) տարածել է հայտարարություն, ըստ որի՝ ուժեղացնում է իր ուժերը Իրանի հյուսիս-արևմտյան շրջանում՝ տարածաշրջանում անջատողական ահաբեկչական խմբավորումների տեղաշարժերին դիմակայելու համար: Այս մասին գրում է mehrnews.com-ը:

«Հետևելով երկրի հյուսիս-արևմուտքում չարագործների և հակաիրանական անջատողական ահաբեկչական խմբավորումների տեղաշարժերին և որոշ շրջաններում չարության և անապահովության ստեղծմանը` ԻՀՊԿ-ի ցամաքային ուժերի «Համզե Սեյեդ ալ Շոհադա» բազան, ամրապնդելով սեփական ուժերն առաքելության աշխարհագրության շրջանակում և օգտվելով տեղի քաջարի ժողովրդի համագործակցությունից, ձեռնամուխ է լինում տարածաշրջանում անապահովության գործոններին վճռականորեն դիմակայելուն»,- ասվում է «Համզե Սեյեդ ալ Շոհադա» բազայի հայտարարության մեջ:

Դրանում նաև նշվում է, որ իրանցի ազգի թշնամիները բազմիցս զգացել են, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի խիզախ ուժերը տարածաշրջանի քաջարի ժողովրդի հետ չեզոքացրել են համաշխարհային ամբարտավանության վարձկան խմբերի դավադրությունները և պաշտպանել կայուն անվտանգությունն ու կայունությունը։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում