copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 18:19 27-09-2021

Թուրքիան սկսել է զորքեր կենտրոնացնել Սիրիայի հյուսիս-արևմուտքում

Ռուսաստանն ավելացրել է օդային հարվածների թիվը Սիրիայում՝ ընդդիմության վերահսկողության տակ գտնվող հյուսիսարևմտյան շրջաններում, իսկ Թուրքիան սկսել է զորքեր տեղափոխել այդ շրջաններ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը:

Գործակալությունը, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի սպասվելիք հանդիպումից երեք օր առաջ ռուսական կողմը սկսել է թիրախավորել Աֆրինի շրջակայքի գյուղերը, և մեջբերում է ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակի» խոսնակ Յուսեֆ Համուդի վկայությունը, որ ռուսական կողմի հարվածներն Իդլիբի շրջանից սահմանային երկայնքով ձգվում են մինչև Հալեպի հյուսիս։

Միաժամանակ հաղորդվում է, որ, ըստ թուրքական բանակի հետ համատեղ գործող ստորաբաժանումների հրամանատարների, Թուրքիան վերջին երկու շաբաթվա ընթացքում մեծաթիվ զորք, զրահատեխնիկա և սպառազինություն է ուղարկել շրջան՝ այդպիսով ցույց տալով հնարավոր հարձակումներին հակազդելու իր վճռականությունը։

Reuters-ը, վկայակոչելով իր ռազմական աղբյուրները, մասնավորապես հայտնում է, որ Թուրքիային պատկանող ռազմական շարասյունը շաբաթ երեկոյան անցել է Սիրիա և շարժվել Ջաբալ ալ Զավյայի ուղղությամբ, որտեղ հենց տեղակայված են թուրքական ռազմաբազաները։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում