copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:45 19-11-2022

Մեծամոր համայնքի 12 բնակավայրերում վերակառուցվում են խորքային հորերը

Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում ընթացքի մեջ են ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրի «Խնձորներ», Հայկավան բնակավայրի «Թավաբլուրի», Երասխահուն բնակավայրի «Ախմեյան» (Ակադեմիայի), Վարդանաշեն բնակավայրի «Դեղձեր», «Ժորժիկի», Զարթոնք բնակավայրի «Գործարանի բաց», «Գործարանի փակ», Արտաշար բնակավայրի «Ավազահանքի», «Խդոյի», Տարոնիկ բնակավայրի «Աղբանոցի», «Ցանկապատի», Մրգաշատ բնակավայրի «Ճլլիկներ», Արմավիր բնակավայրի «Նարյադի», Արգավանդ բնակավայրի «Թոփերի», Բամբակաշատ բնակավայրի «Պոպոքի», Արազափ բնակավայրի «Գուգուշի» խորքային հորերի վերակառուցման աշխատանքները։



Ծրագիրն իրականացվում է Մեծամոր համայնքի թվով 12 բնակավայրերում՝ Տանձուտ, Հայկավան, Երասխահուն, Վարդանաշեն, Զարթոնք, Արտաշար, Տարոնիկ, Մրգաշատ, գ.Արմավիր, Արգավանդ, Բամբակաշատ, Արազափ և նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։

Ծրագրի բոլոր 15 ենթածրագրերի ընդհանուր պայմանագրային արժեքը 238.35 մլն դրամ է, որի 40%-ը համաֆինանսավորվում է համայնքի, իսկ 60%-ը՝ պետության կողմից:

Տանձուտ, Հայկավան, Վարդանաշեն, Տարոնիկ, Մրգաշատ, գ.Արմավիր, Արազափ բնակավայրերում կապալառու ընկերությունը «ՀԻԴՐՈՄԱՇ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն է, իսկ Երասխահուն, Զարթոնք, Արգավանդ, Բամբակաշատ բնակավայրերում՝ «ԿԱՐՍԻՐ» ՍՊԸ-ն։

Ծրագրով նախատեսվում է վերակառուցել 12 բնակավայրերի 15 խորքային հորեր, իրականացնել ընդամենը 1740 մետր երկարությամբ խողովակի իջեցում։

Իրականացվող աշխատանքների արդյունքում ոռոգելի տարածքը կկազմի 835 հեկտար, ոռոգման համակարգից օգտվող տնային տնտեսությունների թիվը՝ 203։

Ամենից շատ դիտված

14:33 Փաշինյանը դատական մաֆիան հանել է իմ դեմ. Էդմոն Մարուքյան
12:18 Անդունդի վերջում լույս կա. մենք հասանք այդ լույսին. պատերազմում որդուն կորցրած ծնողները զույգ տղա են ունեցել
16:42 Ավանում և Դավթաշենում փողոցային առևտրով զբաղվողներից առգրավվել է ավելի քան 6 տոննա միրգ ու բանջարեղեն
21:10 Հայաստանում գիտնականների ստորագրությամբ երկու սերնդի ստեղծածը զանգվածաբար ոչնչացվեց
10:00 Ուրիշի գործն ամենալավ քոփի անողը դուք եք. Կամոն՝ Պուշկին փողոցի «իբր պատահական» կեղծ հոլովակների ու իրեն նմանակողների մասին
23:50 Առաջինը ձեզ պիտի կարգի հրավիրեն․ Արման Պետրոսյան
19:47 Ես ձեր օգնության կարիքն ունեմ. Աննա Հակոբյանը խնդրանքով է դիմել կայացած և համարձակ կանանց
09:38 2025/2 զորակոչի պարտադիր ժամկետային զինծառայողներին հատկացվել է լրացուցիչ արձակուրդ
17:50 Երևանում փրկարարները լոգարանում հայտնաբերել են 32-ամյա տղամարդու մարմինը
22:45 Իշխանության թիկունքն ու սեփական բիզնեսը․ ինչպե՞ս ՔՊ-ի իրավաբանը սեփական բիզնես հիմնեց