copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:25 18-11-2022

Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Ռուսաստանի ու Հայաստանի գործարարների հետ

ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանն ընդունել է հայաստանյան և ռուսաստանյան գործարար շրջանակների ներկայացուցիչներին և ոլորտի փորձագետներին, հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։ Նշվում է, որ գործարարները մասնակցել են «Ռուս-հայկական գործարար համագործակցությունը․ գործարարությունը արդի իրողություններում» խորագրով միջոցառմանը, որը կազմակերպել է Մոսկվայի «Կիլիկիա» հայկական գործարար ակումբը և ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

Միջոցառմանը մասնակցել են նաև ռուսաստանյան տարբեր պետական մարմինների և հասարակական կառույցների, այդ թվում՝ ՌԴ ԱԳՆ-ի, Մոսկվայի գործարարության և նորարարական զարգացման վարչության ու համառուսաստանյան «Գործարար Ռուսաստան» հկ-ի ներկայացուցիչները։

Հանդիպման ժամանակ Վաղարշակ Հարությունյանն իր ելույթում ընդգծել է առևտրատնտեսական գործակցության առանցքային դերը հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում։ Նա դրական է գնահատել Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական կապերի աճի դինամիկան ու հրավիրել է ներկաների ուշադրությունը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակում ընձեռվող հնարավորություններին և հանրապետությունում մշտապես բարելավվող ներդրումների միջավայրին։

Հարությունյանն ներկայացրել է նաև Հայաստանի տնտեսական գործունեության հիմնական ուղղություններն ու ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը։

Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև «Կիլիկիա» գործարար ակումբի հիմնադիր և համակարգող Նվեր Սարգսյանը՝ ընդգծելով, որ ակումբը շարունակում է ծառայել որպես հաղորդակցության հարթակ երկու երկների գործարար շրջանակների և պետական կառույցների միջև։ Նա շնորհակալություն է հայտնել նաև դեսպանությանը նախաձեռնությանը աջակցություն ցուցաբերելու համար։

Միջոցառման ժամանակ ելութ են ունեցել նաև գործարարներ Լեոնիդ Դովլաթբեկյանը, Արթուր Սողոմոնյանը և Ռուսաստանի սոմելյեների և փորձագետների միության նախագահ Արթուր Սարկիսյանը։ Որպես քննարկման մոդերատոր հանդես է եկել «Գործարար Ռուսաստան» հկ-ի փոխնախագահ Նոննա Ղահրամանյանը։

Հանդիպման ներկաները շփումները շարունակել են ոչ պաշտոնական միջավայրում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում ևս դեսպանության հովանու ներքո անցկացնել համանման հանդիպումներ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում