Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:32 18-11-2022

Նախագահի հրամանագրով՝ վիրաբույժ Հրայր Հովակիմյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով

Նախագահի հրամանով՝ մի շարք անձինք պարգևատրվել են պետական բարձր պարգևներով, Հայրենիքի շքանշանով է պարգևատրվել Հագոպ (Հրայր) Սահակի Հովագուիմիանը:

Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանձնել է պետական բարձր պարգևները:

Հանրապետության նախագահը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին, մաղթել հաջողություններ:

«Պարգևատրվածների շարքում կան շատ զինվորականներ, ովքեր հիմա մեր սահմանն են պաշտպանում և այդ իսկ պատճառով այսօր չեն կարողացել գալ այստեղ: Շատ կցանկանայի, որ իրենք այստեղ լինեին և մենք տեսնեինք ու ճանաչեինք մեր հերոսներին, սակայն նրանք շարունակում են իրենց հերոսական գործը: Շնորհակալություն բոլորին, ովքեր արժանացել են այդ պարգևներին, շնորհակալություն զինվորներին, ովքեր այսօրվա մեր խաղաղ կյանքն են ապահովում»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:

Հանրապետության նախագահի խոսքով՝ տարբեր բնագավառներում կան շատ մարդիկ, որոնք արժանի են պետության կողմից առանձնահատուկ ուշադրության․ «Պետությունն ունի որոշակի պարտականություններ, որոնք պետք է կատարի և այդ պարտականություններից մեկն է՝ արժանի քաղաքացիներին պարգևատրել, առանձնահատուկ ներկայացնել հանրությանը, ինչը կարող է հանրության մեջ ոգևորություն առաջացնել:

Առանձնահատուկ ուզում եմ պարոն Հրայր Հովագուիմիանի մասին խոսել: Համոզված եմ, որ այստեղ հավաքվածներից շատերը գիտեն, թե նա ով է և ինչպիսի վաստակ ունի: 1993 թվականից ճանաչում եմ նրան: Նա արժանացել է Հայաստանի Հանրապետության ամենաբարձր պարգևի՝ Ազգային հերոսի կոչման, և ուզում եմ կրկին բոլորիս կողմից շնորհակալություն հայտնել այն ահռելի աշխատանքի համար, որ նա 1993 թվականից անշահախնդիր կերպով կատարել է: Պարոն Հովագուիմիան հաջողություններ եմ մաղթում Ձեզ: Ձեր գիտելիքներն ու փորձը երիտասարդ սերնդին փոխանցելու պրակտիկան շարունակեք,- ասել է նախագահը:

Այնպես ստացվեց, որ բազմաբովանդակ պարգևատրումներ և կոչումների շնորհում ունենք այսօր: Բոլորիդ մեկ բան է միավորում: Դուք բոլորդ ձեր գործում ձեր մասնագիտական կարողությունները, գիտելիքներն օգտագործում եք բարձր մակարդակով և պետության կողմից արժանացել եք այս բարձր պարգևներին և կոչումներին: Սա միավորում է ձեզ բոլորիդ և օրինակ է բոլորիս համար:

Մենք որպես պետություն այս կերպ ենք փորձում արժանին մատուցել ձեզ: Դուք ավելիին եք արժանի, հավատացեք: Դուք բոլորդ ձեր գործով մեզ ոգևորում եք:

Մենք ապրում ենք դժվարին ժամանակներ: Խնդիրները փորձում ենք լուծել բոլորս միասին, ամեն մեկս մեր տեղում աշխատելով, պաշտպանության նախարարությունը իր տեղում, Սունդուկյանի թատրոնը՝ իր տեղում, սրտաբանական ինստիտուտը՝ իր տեղում: Ամեն մեկն իր գործն է անում և սրանով ենք մենք ուժեղ լինելու: Մենք միասնաբար պետք է լուծենք խնդիրը, որը կոչվում է ինքնիշխանության պահպանում և արժանապատիվ կյանք:

Ցանկանում եմ մեկ անգամ ևս շնորհավորել բոլորին, մաղթել հաջողություններ»,-ասել է նա:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ