Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 15:16 18-11-2022

Նենսի Փելոսին հրաժարական է տվել

Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին հրաժարական է տվել։ Ինչպես փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը, Փելոսին իր հրաժարականի մասին հայտարարել է, երբ հայտնի է դարձել, որ Հանրապետական ​​կուսակցությունը մեծամասնություն է ստացել Կոնգրեսի ստորին պալատում։

Հաղորդվում է, որ Փելոսին կշարունակի աշխատել ԱՄՆ կոնգրեսում՝ որպես Կալիֆորնիա նահանգից ընտրված ներկայացուցիչ։ 82-ամյա Նենսի Փելոսին ԱՄՆ-ում առաջին կինն է, ով դարձել էր ներկայացուցիչների պալատի խոսնակ։

Նախնական տվյալների համաձայն՝ Կոնգրեսի ստորին պալատում մեծամասնություն կստանան հանրապետականները։ Խոսնակի պաշտոնում Նենսի Փելոսիին ամենայն հավանականությամբ կփոխարինի հանրապետական Քևին Մաքքարթին։

Բացի այդ նախնական տվյալներով Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները ԱՄՆ Սենատում կունենան 50 տեղ։ Սա նշանակում է, որ նրանք մեծամասնություն կապահովեն երկրի փոխնախագահ Քամալա Հարիսի որոշիչ ձայնով:

Հիշեցնենք, որ Փելոսին սեպտեմբերին՝ հայ-ադրբեջանական սահմանային բախումներից անմիջապես հետո այցելել էր Հայաստան։

Ամենից շատ դիտված

22:00 ՌԴ-ում Փաշինյանին հիշեցրին, որ ինքն այլևս լեգիտիմ չէ
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
22:30 5 անշարժ գույք, 54.1 մլն անկանխիկ, 14.3 մլն կանխիկ, 96 մլն եկամուտ. ՍԴ նախագահի և նրա կնոջ ունեցվածքը
20:53 Այժմ ամեն բան վերջացած է․ Նեյմարը հեռացավ Բրազիլիայի հավաքականից
20:05 Ծառուկյանի տանը պահվող կենդանիներին քնեցրել են խուզարկության ընթացքում
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
19:56 Բալես, կյանքը շատ արագ է հոսում, շտապիր ապրել. Արտաշես Ալեքսանյանի վերջին խոսքերը՝ Դիանա Գրիգորյանին
20:16 Ծաղկաձորում կապարակնքվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող հյուրանոցները
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
20:30 Ռուսաստանից հեռացավ, հիմա նորից գնում է. քաղաքացիները՝ Փաշինյանի այցի մասին. հարցում