copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:52 17-11-2022

Դանիել Իոաննիսյանը հիասթափված է «ՌոսգոսՍտռախ»-ի ծառայություններից

«Ծանոթացեք, սա «ՌոսգոսՍտռախ»-ն է, որը մասնագիտացած է չհատուցելու վրա»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Մոտ 10 տարի ամբողջ ընտանիքով եղել ենք «ՌոսգոսՍտռախ»-ի հաճախորդ. էլ ԱՊՊԱ, էլ ԿԱՍկՈ, էլ ճամփորդության ապահովարգություն, էլ ուղեբեռի ապահովագրություն... Մի խոսքով, բոլոր իրավիճակներում ամեն ինչ ապահովագրում էինք «ՌոսգոսՍտռախ»-ում և բոլորին խորհուրդ տալիս այն:

Թերևս առաջին կասկածները մոտս պետք է սկսվեին 2019 թվականի մարտին, երբ պարզվեց, որ թեև իմ ուղեբեռը ապահովագրված է ուշացումից, սակայն ես ոչինչ չեմ ստանալու ուշացած ուղեբեռի պատճառով կրածս ծախսերի ու անհարմարությունների դիմաց:

Հետո, երբ 2020 թվականի նոյեմբերին «ՌոսգոսՍտռախ»-ը որոշեց իմ՝ ԿԱՍԿՈ արված մեքենայի 120 հազար դրամանոց ջարդված լուսարձակի համար վճարել մոտ 10 հազար դրամ, ես որոշեցի, որ այլևս երբեք որևէ կոպեկ չեմ վճարելու այդ կազմակերպությանը:

Իսկ այժմ էլ իմացա, որ ինձ հարազատ մի մարդ, ով «ՌոսգոսՍտռախ»-ում ճամփորդության ապահովագրություն ուներ ու օրերս Իսպանիայում կույրաղիքի բորբոքման համար անհետաձգելի վիրահատվել է, չի կարողանում ապահովագրականից ստանա այդ բուժօգնության գումարը և իսպանական հիվանդանոցին ստիպված է վճարել 20 հազար եվրո:

Հետևապես ուզում եմ բոլորին զգուշացնել, որ չօգտվեն «ՌոսգոսՍտռախ»-ի ծառայություններից, քանի որ վերջինս շատ հաճախ պարզապես չի վճարում:

Կարող ես «ՌոսգոսՍտռախ»-ի ճամփորդության ապահովագրություն ունենաս, Եվրոպայում մի բան պատահի ու պարզվի, որ բնակարանդ պիտի ծախես, որ հիվանդանոցին վճարես: Կարող ես «ՌոսգոսՍտռախ»-ում մեքենադ ԿԱՍԿՈ անես, հետո մի բան լինի ու պարզվի, որ քեզ ինչ-որ կոպեկներ են տալու: ... Այդպիսին է «ՌոսգոսՍտռախ»-ից օգտվելու փորձը»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
13:06 Գործադուլ են սկսել SPAYKA ընկերության բանվորները