Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 20:54 17-11-2022

Իրանի նախագահը նշում է մեդիա պատերազմին հակազդելու անհրաժեշտությունը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Իրանը բախվում է մեդիաների պատերազմին, որի նպատակը խնդիրների վերաբերյալ հանրային ընկալումը փոխելն է։ Ինչպես փոխանցում է իրանական «IRNA» լրատվական գործակալությունը, Ռաիսին այս մասին ասել է տեղեկատվության տարածման թեմայով տեղի ունեցած համաժողովի ժամանակ։

Իրանի նախագահը շեշտել է, որ նրանք, ովքեր ներգրավված են Իրանի դեմ մեդիա պատերազմի մեջ, փորձում են փոխել խնդիրների վերաբերյալ հանրային պատկերացումները, մեծացնել թույլ կողմերը և նսեմացնել ուժեղ կողմերը:

Ռաիսին ասել է, որ Ղուրանի ուսմունքների և իսլամական մշակույթի համաձայն՝ ասեկոսեներ և ստեր տարածող անձինք համարվում են անհավատներ և կեղծավորներ: «Ուստի պետք է ջանքեր գործադրել մարդկանց համար հարցերի և իրադարձությունների պարզաբանման ուղղությամ»,- ասել է նա։

Իրանի նախագահը ուշադրություն է հրավիրել այն բանին, որ այս հարցում առանցքային դեր ունեն տարբեր կազմակերպությունների հասարակայնության հետ կապերի բաժինները։

Ամենից շատ դիտված

22:00 ՌԴ-ում Փաշինյանին հիշեցրին, որ ինքն այլևս լեգիտիմ չէ
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
22:30 5 անշարժ գույք, 54.1 մլն անկանխիկ, 14.3 մլն կանխիկ, 96 մլն եկամուտ. ՍԴ նախագահի և նրա կնոջ ունեցվածքը
20:53 Այժմ ամեն բան վերջացած է․ Նեյմարը հեռացավ Բրազիլիայի հավաքականից
20:05 Ծառուկյանի տանը պահվող կենդանիներին քնեցրել են խուզարկության ընթացքում
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
19:56 Բալես, կյանքը շատ արագ է հոսում, շտապիր ապրել. Արտաշես Ալեքսանյանի վերջին խոսքերը՝ Դիանա Գրիգորյանին
20:16 Ծաղկաձորում կապարակնքվել են Գագիկ Ծառուկյանին պատկանող հյուրանոցները
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
20:30 Ռուսաստանից հեռացավ, հիմա նորից գնում է. քաղաքացիները՝ Փաշինյանի այցի մասին. հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի