copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:34 14-08-2022

Ջրասուզակները հայտնաբերել են մեկ շաբաթ առաջ ջրահեղձ եղած եռամսյա հավաքի 31-ամյա մասնակցի դին. shamshyan.com

Արդեն մեկուկես ժամ է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ջրափրկարարները Սևանի ափից մոտ 8 կմ դեպի Սևանա լիճ գտնվող հատվածից մեծ դժվարությամբ ափ են մոտեցնում քաղաքացու դի:

shamshyan.com-ի հաղորդմամբ առավոտյան ժամը 06:30 –ի սահմաններում ջրափրկարարները տեղեկություններ էին ստացել, որ նշված վայրում դի կա և արագ գործի անցնելով, ջրափրկարարները մոտեցել են դիակին: Քիչ առաջ ջրասուզակներն ադեն դին մոտեցրին ափին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ լճում հայտնաբերված տղամարդը օգոստոսի 7-ից ջրահեղձ եղած, Շիրակի մարզի բնակիչ, 31-ամյա Ազատ Մ.-ն էր:

Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին ժամը 15:30-ի սահմաններում, Շիրակի մարզի բնակիչ, 31-ամյա Ազատ Մ.-ն, նշված վայրում լողանալիս է եղել և՝ ըստ նրա հետ եղած քաղաքացիների, ջրահեղձ է եղել:

Գ. Շամշյանի տեղեկություններով, ջրահեղձ եղած քաղաքացին եռամսյա զորահավաքի զորակոչված ծառայող էր:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից