copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 09:38 17-11-2022

Ռուսաստանում կոչ են արել սառեցնել երկիրը լքած գործարարների ակտիվները

ՌԴ Դաշնային խորհրդի տնտեսական քաղաքականության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կուտեպովը ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Գրիգորենկոյին առաջարկել է սառեցնել այն գործարարների և պետական ​​կորպորացիաների ղեկավարների ակտիվները, ովքեր լքել են երկիրը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ըստ Կուտեպովի, Ռուսաստանում անհրաժեշտ է սառեցնել առաջին հերթին խոշոր ձեռնարկությունների սեփականատերերի ակտիվները, որոնք ձեռք են բերվել սեփականաշնորհման շրջանակներում, ինչպես նաև պետական ​​կորպորացիաների ղեկավարներինը:

Հիշեցնենք՝ փետրվարի 24-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Դոնբասում հատուկ գործողության մեկնարկի մասին։