Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 19:03 16-11-2022

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կազմակերպում է ռադիոհաճախականությունների տրամադրման մրցույթներ

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2022 թվականի նոյեմբերի 16-ի նիստում քննարկել և ընդունել է 700 ՄՀց, 800 ՄՀց, 1800 ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություններ տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման կանոնները սահմանելու, ինչպես նաև նշված ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվությունների տրամադրման մրցութային հանձնաժողով ստեղծելու և մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու վերաբերյալ որոշումները։

Ինչպես հայտնում են ՀԾԿՀ-ից, նշված մրցույթների իրականացմամբ նախատեսվում է ապահովել շարժական կապի լայնաշերտ ցանցերի հետագա զարգացումն ու նպաստել նոր սերնդի լայնաշերտ ցանցերի ներդրմանը, մասնավորապես, ապահովել հանրապետության խոշոր քաղաքներում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում շարժական լայնաշերտ կապի 5G տեխնոլոգիայի ցանցի՝ առավելապես «իրերի ինտերնետ»/IoT տեխնոլոգիայի ներդրումը, բարելավել փակ (ներտնային) տարածքներում շարժական լայնաշերտ կապի ծածկույթի հասանելիության որակը, բարձրացնել շարժական կապի ցանցերի հուսալիության և անվտանգության մակարդակն ու արդիականացնել անվտանգության համակարգերը, ՀՀ պաշտպանունակության ամրապնդման նպատակով զարգացնել (ընդլայնել) կապի առկա ենթակառուցվածքները, ինչպես նաև հեռահաղորդակցության բնագավառի մասնագիտությունների կրթական ծրագրերով մասնագիտացված ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունում հիմնել էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ծառայություններ մատուցելու հնարավորությամբ ուսումնական լաբորատորիա, որը կնպաստի նշված մասնագիտությունների կրթական ծրագրերով մասնագիտացվող՝ ոլորտի համար անհրաժեշտ որակյալ կադրերի պատրաստմանը։

Մրցութային հիմունքներով նշված ռադիոհաճախականությունների ընդհանուր 90ՄՀց հատվածների տրամադրման դեպքում կապահովի առնվազն 2,250 մլրդ դրամի միանվագ (տրամադրման մասով) և 1,512 մլրդ դրամ տարեկան (օգտագործման մասով) պետական բյուջեի լրացուցիչ մուտքեր, ռադիոհաճախականությունների օգտագործման պարտադիր վճարների մասով ներկայումս տարեկան շուրջ 8 մլրդ դրամի պետական բյուջեի մուտքերը հասցնելով ավելի քան 9,5 մլրդ դրամի։

Նախատեսվող մրցույթների իրականացման արդյունքում տրամադրվող թույլտվություններով նախատեսված պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ ներդրումների ծավալը նախնական գնահատմամբ կկազմի շուրջ 25-35 մլրդ ՀՀ դրամ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան