copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 13:18 16-11-2022

Վրաստանի պաշտպանության նախարարը հյուրընկալել է ադրբեջանցի գործընկերոջը

Վրաստանի պաշտպանության նախարար (ՊՆ) Ջուանշեր Բուրճուլաձեն Դավիթ Աղմաշենեբելիի անվան պաշտպանության ակադեմիայում հյուրընկալել է Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին, փոխանցում է Aliq.ge-ն։

Վրաստանի ՊՆ-ի հաղորդմամբ, պաշտպանության ազգային ակադեմիայի ռեկտոր, բրիգադային գեներալ Մամիա Բալախաձեն երկու երկրների պաշտպանության նախարարների հետ զրուցել է ռազմական ակադեմիայի հնարավորությունների մասին։ Նա հյուրերին ցույց է տվել Պաշտպանության ազգային ակադեմիայի ուսումնական լաբորատորիաները, բուժհաստատությունը, գրադարանը, թանգարանը, մարզադահլիճները և կուրսանտների կենսապայմաններին։

Ավելի ուշ պաշտոնյաները հետևել են եռակողմ մարզական միջոցառումներին, որոնց մասնակցել են ադրբեջանցի, թուրք և վրացի կուրսանտները:

Պաշտպանության ազգային ակադեմիայում կայացած հանդիպմանը ներկա են եղել ՊԲ հրամանատարի տեղակալները, Վրաստանում Ադրբեջանի դեսպանը, պաշտոնատար այլ անձինք։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող