copy image url
Միտք 3 տարի առաջ - 17:35 15-11-2022

Ըստ Պապիկյան Սուրենի, թմրամոլներին կարելի է մետրոպոլիտենից օգտվել, իսկ սիրով «հարբածներին»՝ ոչ․ Կ․ Հեքիմյան

Պարզվում է, որ մինչև պաշտպանության նախարար դառնալը, 2020թ մայիսին Պապիկյան Սուրենը, հրամանի տեսքով, Երևանի Մետրոպոլիտենից օգտվելու կանոններն է հաստատել: Ըստ հրամանի 14-րդ հոդվածի 2-րդ կետի, չի թույլատրվում «հարբած վիճակում մտնել կայարան և գնացքներով երթևեկել»:
Ի՞նչ է նշանակում «հարբած» և ո՞վ պետք է ստուգի անձի «հարբածությունը»: Այս մասին իր ֆեյսուքյան էջում գրել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի նախագահ Կարեն Հեքիմյանը։

«Հանրամատչելի աղբյուրները տեղեկացնում են, որ «հարբած» եզրույթն ուղիղ իմաստով նշանակում է գինովցած, խմած կամ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող, իսկ փոխաբերական իմաստով՝ որևէ զգացմունքով կլանված, օրինակ՝ սիրով հարբած:

Այժմ պատկերացրեք, որ «հարբած» անձը մտնում է մետրոպոլիտեն: Ո՞վ պետք է նրան հայտնաբերի: Ենթադրենք՝ ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armeniaի մետրոպոլիտենի ոստիկանը: Իսկ ինչպե՞ս պետք է ոստիկանը ստուգի անձի «հարբածությունը» կամ ապացուցի, որ վերջինս «հարբած է»:

Ի վերջո, ի՞նչ մեխանիզմով է որոշվելու «հարբածության» աստիճանն այն դեպքում, երբ անձն արտաքնապես իրեն որևէ կերպ չի մատնում և որևէ իրավախախտում չի կատարում:

Մետրոպոլիտենի ոստիկանը չունի «հարբած»-ին հայտնաբերելու և բացահայտելու որևէ ԻՐԱՎԱԿԱՆ հիմք: Առավելագույնը՝ բերանից հոտ քաշելն է: Սակայն, այդ դեպքում էլ շատ հարցեր են առաջանում, օրինակ՝ արդյո՞ք արժանահավատ է ոստիկանի հոտառությունը, կամ՝ անձը կարող էր 65% սպիրտային լուծույթի տեսքով վաճառվող վալերիանա դեղամիջոց օգտագործած լինել:

Ի վերջո, օրենքի տառին համապատասխան, անձը կարող է մետրոպոլիտեն մտնել սիրով «հարբած»: Այդ դեպքում, ի՞նչ գործողություններ պետք է իրականացնի մետրոպոլիտենի ոստիկանը՝ սե՞րն արգելի:
Ասածս այն է, որ օրենքները պետք է պարզ լինեն և միանշանակ ընկալվեն:

Ի դեպ, Պապիկյան Սուրենն իր հեղինակած հրամանում չի հիշատակել թմրանյութերի ազդեցության ներքո գտնվող անձանց:

Ստացվում է, որ, ըստ Պապիկյան Սուրենի, թմրամոլներին կարելի է մետրոպոլիտենից օգտվել, իսկ սիրով «հարբածներին»՝ ոչ:

Եվ ուրեմն, կեցցե՛ այն Հայսատանը, որը գալիս է Երևանի մետրոպոլիտենի գնացքներով»,- գրել է Հեքիմյանը:

Ամենից շատ դիտված

04:51 Ամփոփվել են 2005 տեղամասերից 1029-ի արդյունքները․ որ ուժերն են անցնում ԱԺ․ ԹԱՐՄԱՑՎՈՂ
12:44 Ընդդիմությո՛ւն, մի՛ վերցրեք Ձեր մանդատները. եթե վերցնում եք մանդատները, նշանակում է՝ լեգիտիմացնում եք Նիկոլի կեղծած ընտրությունը. Ռուբեն Մխիթարյան
09:10 ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի արդյունքները
16:35 Ամեն ինչ այնքան վատ չէ, որքան թվում է. Խաչատուր Հունանյանի վերջին գրառումը
20:18 Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատներն ու չգնալ ԱԺ՝ ՔՊ-ին զրկելով փաստացի լեգիտիմությունից
12:17 ՔՊ-ն չի ունենա Սահմանադրության փոփոխությունների համար անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը
20:36 Կտրականապես մերժում ենք ընտրությունների արդյունքները և համարում ապօրինի. դրանք չեն արտացոլում ՀՀ քաղաքացիների իրական կամքը
20:00 Նիկոլ Փաշինյանի «գանձարանը» չի կարողանում փակել «թալանչիների» պարտքերը
19:18 Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած․ կա տեսակետ, որ թունավորել են
10:35 Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է ԱԺ մանդատային պատկերը՝ այս պահին. ով քանի մանդատ կունենա