copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:55 13-11-2022

Մենք համահայկական հսկայական պոտենցիալ ունենք, որն այդպես էլ մնում է չիրացված. Իշխան Սաղաթելյանն այցելել է Կիպրոս

Կիպրոս այցը մեկնարկեց նախ կուսակցականների, ապա կիպրահայերի հետ հանդիպումներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«ՀՄԸՄ-ՀԵՄ-ի կենտրոնում շատ կարևոր և հետաքրքիր հանդիպում ունեցա Կիպրոսի մեր կուսակցական ընկերների հետ, որից հետո Ազգային Առաջնորդարանի «Իւթիւճեան» սրահում կիպրահայերին ներկայացրեցի Հայաստանի ներքաղաքական վիճակը, հայկական երկու պետությունների առջև ծառացած մարտահրավերները, Դիմադրության շարժման ընթացքն ու մանրամասն խոսեցինք Սփյուռքի անելիքների մասին։

Պատասխանեցի Կիպրոսում բնակվող մեր հայրենակիցների բազում հարցերին ։ Լսեցի նաև նրանց առաջարկներն ու Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի մասին գնահատականները։

Ամեն անգամ համոզվում եմ` մենք համահայկական հսկայական պոտենցիալ ունենք, որն այդպես էլ մնում է չիրացված: Այս ուղղությամբ շատ աշխատանքներ ունենք իրականացնելու»,- գրել է նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ