copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:00 15-03-2022

Այն ամենն, ինչ անձամբ տեսա ու լսեցի Արցախում, խիստ մտահոգիչ էր. Արթուր Վանեցյան

Արցախն ու արցախահայությունն այսօր մեր բոլորի և մեզնից յուրաքանչյուրի կարիքն ունեն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որ նոր է վերադարձել Արցախից:

Նա, մասնավորապես, նշել է. «Ավարտվեց աշխատանքային այցս Արցախ։ Դժվար է առանց էմոցիաների ամփոփել այն։ Վիրավոր Արցախն այսօր լրջագույն փորձությունների մեջ է․ անվտանգային խնդիրներին, ամենօրյա ռեժիմով եկող սպառնալիքներին, քաղաքական չլուծված հարցերին ավելացել է նաև հումանիտար աղետը, որի միջոցով թշնամին փորձում է հոգեբանական ճնշման ենթարկել Արցախում ապրող մեր հայրենակիցներին։

Ստեփանակերտում իմ ունեցած մի շարք հանդիպումների առանցքում հենց այս հարցերն էին՝ սոցիալական ու հումանիտար խնդիրներից մինչև ռազմական և անվտանգային մարտահրավերներ։ Խնդիրներն իսկապես շատ են, և ամեն հաջորդ այցիս ժամանակ ցավով արձանագրում եմ, որ դրանք ավելի են շատանում։ Այս ամենի հետ կապված քննարկումներ ունեցա, կարծիքներ փոխանակեցի արցախցի գործընկերներիս հետ, տեղում ծանոթացա հանրությանը հուզող հարցերին։

Այն ամենն, ինչ անձամբ տեսա ու լսեցի Արցախում խիստ մտահոգիչ էր։ Ոչ բոլոր խնդիրների լուծումներն եմ այս պահի դրությամբ հստակ պատկերացնում, բայց մի հարցում առավել քան վստահ եմ՝ այսօր բոլորս պիտի համախմբվենք Արցախի շուրջ ու Արցախի համար, օր առաջ պիտի սկսենք աշխատել լուծումներ գտնելու ուղղությամբ, այլապես կկանգնենք Արցախից մնացած փոքր հատվածն էլ կորցնելու իրական վտանգի առաջ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից