copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:45 11-11-2022

90 %-ը կեղծիք է ու բռնության կոչ. ընդդեմ «Իշխանություն 2» ֆիլմի ակցիայի կազմակերպիչ

«Իշխանություն 2» ֆիլմի պրիմերիան եղել է նոյեմբերի իննին, որը արժանացավ տարբեր գնահատականների, անգամ՝ ընդդեմ ֆիլմի կազմակերպվեց բողոքի ակցիա, որի կազմակերպիչը վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցներից մեկն է՝ Դիաննա Մարտիրոսյանը, ով Oragir.news-ի հետ զրույցում ասաց.

«Ֆիլմը կցուցադրվի, թե չի՛ ցուցադրվի, ամեն դեպքում մեր անելիքների մասին չեմ ուզում բարձրաձայնել, թե մենք ինչ ենք անելու, բայց միանշանակ անելու ենք այն, որ գոնե նվազի ցուցադրությունը։

Ֆիլմն իր մեջ պարունակում է բռնության կոչ, և եթե այդ ամեն ինչը մենք չտեսնեինք, դժվար թե հավաքվեինք, որովհետև այնպես չէ, որ բոլոր նկարահանված ֆիլմերին նշանակություն ենք տալիս։

Այստեղ հարցն այն է, որ անընդհատ փորձում են վարկաբեկել վարչապետին ու ֆիլմում այդ երկու րոպեանոց անոնսն եմ ես միայն տեսել, ընդհանուր ֆիլմը չեմ տեսել, անընդհատ փորձում են սուտ ինֆորմացիաներով, կեղծիքով, մարդկանց աչքից վարչապետին գցեն։

Մեր նպատակը հենց դա էր, կարող էին ֆիլմ նկարեին, բայց ոչ թե անուններ տրվեր, կամ ասենք վարչապետի անունը շոշափվեր, մենք դրանք լուրջ չէինք նայի, բայց որ վարչապետի անունն է տրվում, Եռաբլուրի մասին է խոսվում ու սուտ ինչ-որ ինֆորմացիաներ է տրվում։

Այստեղ, օրինակ, մի դրվագ կա, որ գերիի ծնող է կարծեմ, գնացել է վարչապետի մոտ, ուզեցել է թքի վարչապետի վրա, վարչապետի՝ իբր ախրանան, խփել է իրեն։ Դուք ո՞նց եք պատկերացնում, նման բան հնարավո՞ր է լինի։ Ես չեմ պատկերացնում։

Ես ուրախ եմ, որ շատերը մեր կարծիքը կիսում են, որովհետև կողքից մեզ նայում են թուրքերը, Ալիևը, մնացածը ու ուրախանում են, ու ասում, որ եթե իրենք իրենց սեփական երկրում, սեփական վարչապետին չեն հարգում ու նման տիպի ֆիլմեր են նկարահանում, որի իննսուն տոկոսը լրիվ սուտ ու կեղծիք է, երևի այդ ֆիլմում միակ ճշմարտությունը Եռաբլուրն է ու վերջ, ուրիշ ոչ մի ճշմարտություն չկա»։

Հիշեցնենք, որ ֆիլմի պրիմերիային ներկա է եղել նաև ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ