copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:08 11-11-2022

Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն կներկայացնեն. Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Չնայած դատախազությունից պնդում են, որ ընդդիմադիր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնելու մասին որոշում չկա, սակայն ԱԺ մեր աղբյուրները փոխանցում են, որ առաջիկայում հնարավոր է նորանշանակ դատախազ Աննա Վարդապետյանն ԱԺ գա՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ:

Հիշեցնենք, որ օրերս լրատվամիջոցներից մեկով իշխանությունն արտահոսք էր թողել, թե փաստաբան Էրիկ Ալեքսանյանի եւ դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործում նոր երեւան եկած հանգամանքների պատճառով հնարավոր է վերաբացվեն ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Վահե Հակոբյանի եւ Արմեն Չարչյանի գործերը, եւ դատախազը պատրաստվում է միջնորդել, որ նրանց պատգամավորական անձեռնմխելիությունից զրկեն: Սակայն մեր աղբյուրները պնդում են, որ եթե քաղաքական որոշում կայացվի, իսկ դա ռիսկերով հղի որոշում է, ապա դատախազն առանձին-առանձին է մտնելու ԱԺ, եւ առաջինը Սեյրան Օհանյանն է թիրախում:

Պատգամավորների նկատմամբ հարուցված քրեական գործերը տարբեր դեպքերի են առնչվում, թե կոկրետ ինչ վարույթով է դատախազը միջնորդելու, հայտնի չէ: Պատգամավոր Արմեն Չարչյանը երեկ մեր լրագրողին ասել է, որ իր նկատմամբ հարուցված քրգործերում նոր հանգամանքներ ի հայտ չեն եկել, վերջին շրջանում որեւէ գործով չի հարցաքննվել, ուստի չի կարող ասել, թե ինչի հիման վրա է լինելու միջնորդությունը: Սակայն նաեւ չի բացառվում, որ նման լուրեր շրջանառության մեջ դնելը ընդդիմության նկատմամբ ճնշումներ գործադրելու եւ նրանց պայքարը զսպելու նպատակ է հետապնդում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում