copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:29 10-11-2022

Բաքուն նախատեսում է մինչև 2026 թվականը 16 հազար մարդ բնակեցնել Կովսականում

Այսպես կոչված Արևելյան Զագեզուրի տնտեսական շրջանում Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Վահիդ Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն նախատեսում է 2022-2026 թվականների ընթացքում մինչև 16 հազար մարդ բնակեցնել Արցախի Հանրապետության օկուպացված Քաշաթաղի շրջանի մաս կազմող Կովսականի (Զանգելան-խմբ) շրջանի տարածքում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաջիևը հայտնել է, որ Արցախյան առաջին պատերազմից հետո Կովսականի շրջանի բնակչությունը զգալիորեն աճել է։ Նրա խոսքով՝ նախքան «օկուպացիան» Կովսակաում բնակվում էր 34 հազար մարդ, իսկ ներկայիս վիճակագրության համաձայն Ադրբեջանի տարբեր շրջաններում բնակվում է ավելի քան 44 հազար կովսականցի։

«2022-2026 թվականների Մեծ վերադարձի ռազմավարության համաձայն՝ մենք նախատեսում ենք մոտ 16 հազար մարդու վերադարձնել Զանգիլանի շրջանի տարբեր բնակավայրեր։ Դրանցից մեկը Զանգիլան քաղաքն է»,- նշել է նա։

Վերջինս հավելել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Կովսական քաղաքում արդեն իսկ իրականացրել է բնակելի համալիրի հիմնարկեքի արարողությունը։ Նրա խոսքով՝ ներկայումս այս ուղղությամբ մեծ աշխատանք է տարվում։

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ են անցել, կամ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հանձնվել Արցախի անվտանգության գոտու մաս կազմող 7 շրջանները, նախկին ԼՂԻՄ-ի կազմի մեջ մտնող Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը, համանուն շրջանի Քարինտակ գյուղը, ինչպես նաև որոշ գյուղեր Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններից։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ