Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:49 10-11-2022

Ընդդիմությունը որոշել է վերադառնալ խորհրդարան. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները տեւական դադարից հետո որոշել են վերադառնալ խորհրդարան եւ բնականոն կերպով մասնակցել նոյեմբերի 15-ին մեկնարկելիք հերթական նստաշրջանի աշխատանքներին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդդիմադիր խմբակցությունները նման որոշում են կայացրել՝ հաշվի առնելով Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած խնդիրները, երբ իսկապես օրհասական վիճակ է ստեղծվել: Ընդդիմադիրները որոշել են վերադառնալ եւ պայքարել նաեւ այդպես՝ զուգահեռ շարունակելով նաեւ բողոքի ակցիաները:

Նկատենք, որ վերջին նստաշրջանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներն արդեն մասնակցում էին նստաշրջանի աշխատանքներին քվեարկությունների տեսքով:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը