Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:39 10-11-2022

Կոնկրետ պատասխան դեռ չեն տվել․ Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Միրզոյանն ու Բայրամովը մտքեր են փոխանակել «հավանական խաղաղության պայմանագրի տարրերի վերաբերյալ և արձանագրել, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնք դեռևս հասցեագրման կարիք ունեն»։

Կողմերը պայմանավորվել են «թափ հաղորդել իրենց բանակցություններին ու ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա շաբաթների ընթացքում»: «Փաստ» թերթի տեղեկություններով, Վաշինգտոնում Միրզոյանը փորձել է Բլինքենին բացատրել, որ հայ-ադրբեջանական հնարավոր պայմանագրի, այսպես կոչված, «բրյուսել յան փաթեթում» ցանկալի է, որ ինչ-որ կերպ ներառված լինի Արցախի հետ առնչող որևէ դրույթ։

Դիվանագիտական մեր աղբյուրի փոխանցմամբ, Միրզոյանը հասկացրել է, որ թեկուզ անորոշ, լղոզված, վերացական ձևակերպումներով, բայց անհրաժեշտ է ընդգրկել «Արցախ» ձևակերպումը՝ ակնարկելով, որ այդ քայլով հայաստանյան հանրային դաշտում տրամադրությունների կտրուկ փոփոխություններ կլինեն, քանի որ ներկայում իշխանությունների անատամ գործունեությունը թիրախավորվում է հատկապես Արցախի մասով կրավորական կեցվածք ընդունելու, Արցախից ձեռքերը լվանալու համար։

ԱԳՆ-ի մեր աղբյուրի պնդմամբ, Արարատ Միրզոյանը նշել է, թե Արցախի վերաբերյալ ամենափոքր ակնարկն անգամ հնարավոր է շրջադարձային նշանակություն ունենա պայմանագրի արևմտյան տարբերակի օգտին։ Ամերիկյան կողմը, մեր ունեցած տեղեկություններով, վերջնական պատասխան չի տվել և հարցն առայժմ թողել է օդում»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը