copy image url
Ներքին 3 տարի առաջ - 23:16 09-11-2022

Այս պահին ոչ ոք չի կարող էլեկտրոնային գրանցվել, իսկ ամսի 14-ից միայն քաղաքացիություն ստացած անձինք կարող են

Նոյեմբերի 14-ից ՀՀ քաղաքացիություն ստանալու և դադարեցնելու դիմումների ներկայացումը, ՀՀ քաղաքացիություն ստացած անձի առաջին անգամ անձնագրավորումը, ինչպես նաև քաղաքացիություն ստանալու համար փաստաթղթերի նախնական ուսումնասիրությունն ու խորհրդատվության տրամադրումը իրականացվելու է էլեկտրոնային հերթագրման եղանակով։

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից Oragir.News-ին հայտնեցին, որ դա այս պահին վերաբերվում է միայն քաղաքացիություն ստացած անձանց, միայն դեռևս այդ բաժինն է այդ համակարգով աշխատելու, որովհետև այդտեղ են կուտակումները, մյուս բաժինները արդեն հերթով կակտիվացնեն։

Հարցին, թե մենք այդ եղանակով կարող ենք ID քարտեր ձեռք բերել, պատասխանեցին. «Այս պահին էլեկտրոնային ոչ ոք չի կարող գրանցվել, ամսի 14-ից միայն քաղաքացիություն ստացած անձանց, միայն այդ բաժինն է դեռևս այդպես աշխատելու, մյուս բաժինները տեղում աշխատում են հերթագրման կտրոններով, մինչև փուլային հաջորդականությամբ դրանք էլ կներառվեն»։

Անձնագրային վարչությունից մեզ տեղեկացրին նաև, որ այլ մանրամասներ մեզ չեն կարող հաղորդել, քանի որ իրենք էլ չեն տիրապետում այլ մանրամասների։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում

Ձեզ գուցե հետաքրքրի