copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:00 08-11-2022

Թուրք պաշտոնյան մեղադրել է հայկական լոբբիստական ուժերին

Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը ելույթ է ունեցել Արցախյան 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակին նվիրված համաժողովի ժամանակ, որտեղ մի շարք հակահայկական հայտարարություններով է հանդես եկել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական պետական «TRT» հեռուստաընկերության լրատվական ծառայությունը։

Ֆահրեթթին Ալթունն ընդգծել է, որ հայկական լոբբիստական ուժերը շարունակում են այսպես կոչված սև քարոզչություն իրականացնել Ադրբեջանի հաղթանակի դեմ։ Նրա խոսքով՝ Թուրքիան թույլ չի տա ապատեղեկատվություն և զրպարտություն իրականացնել։

«Նրանք, ովքեր չեն կարողանում հանդուրժել թուրքական աշխարհի ուժն ու հաջողությունը, փորձում են նոր ապատեղեկատվությամբ խարխլել, կանխել և չեզոքացնել Ղարաբաղյան հաղթանակը»,- ասել է Ալթունը։

Վերջինս հայտնել է, որ հայկական լոբբին արևմտյան լրատվականների միջոցով, որոնց հետ անմիջական կապի մեջ է, շարունակում է սև քարոզչություն իրականացնել Ադրբեջանի դեմ։ Նա նշել է, որ հայկական լոբբիստական ուժերը փորձում են Ադրբեջանի բանակին ներկայացնել որպես պատերազմական հանցագործ։

Ալթունը հավելել է, որ թյուրքալեզու աշխարհը միասնության ոգով կշարունակի լինել ադրբեջանական պայքարի ձայնը։ Նա նշել է, որ Թուրքիան բոլոր ոլորտներում կշարունակի իր ադրբեջանցի քույրերի և եղբայրների կողքին լինել, ինչպես միշտ դա արել է։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից