copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:57 08-11-2022

Նոր վարչության պետն աշխատել է քաղաքապետարանում, բայց նրան չեն ճանաչում

Երեկ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը ասաց, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ է նշանակվել Վահան Արսենյանը:

«Պարոն Արսենյան, շնորհավորում եմ ձեզ, կարծում եմ՝ այն աշխատանքները, որոնք ունենք քաղաքապետարանում և համատեղ պետք է իրականացնենք, ձեր փորձով հնարավոր կլինի էլ ավելի արդյունավետ իրականացնել»,- ասաց քաղաքապետը: Այսօր Oragir.News-ը փորձեց հասկանալ, թե նախկինում ինչ հաստիկ է զբաղեցրել Արսենյանը, ինչ կրթություն ունի։

Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը Oragir.News-ին փոխանցեց. «Եթե չեմ սխալվում քաղաքապետարանում է աշխատել, անկեղծ ասած ինֆորմացիա չունեմ։ Իմ համար անակնկալ էր այդ անունը, քանի որ այլ մարդու անուն էր շրջանառվում»։

Հետաքրքրվեցինք Խաչատրյանից, իսկ ո՞ւմ անունն էր շրջանառվում, Խաչատրյանը չպատասխանեց՝ ասելով, որ էլ արդեն էական չէ, նշանակվել ավարտվել է։

Երևանի ավագանու անդամ Իզաբելա Աբգարյանն էլ նշեց, որ իրեն նույնպես անծանոթ է Վահան Արսենյանը. «Ինձ նույնպես անծանոթ է, ես չեմ ճանաչում՝ նա ով է։ Մինչ օրս չեմ առնչվել նման մարդու հետ»։

Հարցրինք Աբգարյանին, իսկ ձեզ կենսագրությունը չի ներկայացվել, Աբգարյանը պատասխանեց. «Ավագանուն առհասարակ չի ներկայացվում նման պաշտոնները, մեզ դա չի վերաբերում, դա քաղաքապետի տիրույթում է։ Մենք միայն փոխքաղաքապետերին ենք ընտրում»։

Քաղաքապետարանի լրատվության բաժնից էլ Լևոն Սարդարյանը Oragir.News-ին ասաց, որ տեղեկություն Արսենյանի մասին չի կարող տալ, քանի որ չունի, փոխարենն ասաց, որ ավելի ուշ ինքնակենսագրական տվյալները հասանելի կլինենք քաղաքապետարանի պաշտոնական էջում, այնտեղից կարող ենք ծանոթանալ։

Ամենից շատ դիտված

18:15 Փամբակ գետում որոնվող 13-ամյա աղջիկը 7-ամյա քրոջ հետ է եղել. երկուսն էլ չկան
13:32 Նազենի Հովհաննիսյանը քննադատել է Արմեն Գրիգորյանի ու Հաջիևի զբոսանքը Դիլիջանում և անդրադարձել Ռուբեն Վարդանյանին
23:02 Մանր բռնապետը «դեմոկրատիայի բաստիոնը» փաստացի վերածել է «դեմոկրատիայի կոնցլագերի». Բագրատ Միկոյան
10:00 Ճակատագրի հեգնանք ՊԵԿ-ում. Ծառուկյանի բիզնեսին տուգանած գլխավոր տեսուչը դատի է տվել իր շեֆերին
23:23 Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի՝ հոգին կորցրած դիկտատորին. Նարեկ Կարապետյան
16:30 ԱԱԾ-ն Փաշինյանի քմահաճությունների գերի՞ն է, թե՞ մարդու իրավունքը խախտելու հիմք կա
21:53 Մանդատ գողանալ չի ստացվելու. Իվետա Տոնոյան
14:00 Ընդդիմադիրները ժողովրդին կուղարկե՞ն թեյ խմելու, թե՞ կպայքարեն մինչև վերջ
23:18 Ռոբերտ Քոչարյանին օդանավակայանում արգելել են լքել երկիրը
16:18 Փաշինյանը Աննա Հակոբյանին գործուղում է ԱՄՆ՝ Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի միջոցառմանը