copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:43 08-11-2022

Որ պաշտոնյաները չեկան բյուջեի քննարկումներին. Ժողովուրդ

Ժողովուրդ օրաթերթը գրում է.

Երեկ խորհրդարանում ավարտվեցին 2023 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկումները: Այս ամբողջ օրերի ընթացքում, երբ պետական գերատեսչությունների ներկայացուցիչները խորհրդարանում էին, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն այնքան էլ ակտիվ չէին, եւ մատների վրա կարող ենք հաշվել այն պատգամավորներին, որոնք մասնակցել են բյուջեի քննարկումներին, ակտիվ եղել եւ հարցեր ուղղել:

Թերեւս կարելի է մատնանշել ՔՊ-ական պատգամավորներ Հովիկ Աղազարյանին եւ Սերգեյ Բագրատյանին, որոնք ավանդաբար ակտիվ էին եւ գրեթե բոլոր զեկուցողներին հարցեր էին ուղղում: Երեկ, օրինակ, խորհրդարանում տեղի ունեցավ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի եւ Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովների համատեղ նիստ: Խորհրդարանում երեկ ՀՀ մարզպետներն էին, որոնք հերթով ներկայացրին բյուջեի նախագծերը, սակայն ավանդական ակտիվությունն առկա չէր, եւ մարզպետներից շատերին անգամ հարց տվող չկար: Ավելին՝ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը եւ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն առհասարակ նիստին չէին ներկայացել, եւ հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի մտքով էլ չանցավ հետաքրքրվել, թե որն է նրանց՝ խորհրդարան չգալու պատճառը: Մինչդեռ ընդդիմադիր եղած ժամանակ հենց Նիկոլ Փաշինյանն էր քննադատում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ ասելով, թե նա ավելի կարեւոր գործեր ուներ, քան խորհրդարան գալը:

Որպես համեմատություն՝ ընդգծենք՝ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը երեկվանից արձակուրդում է, սակայն մասնակցում էր բյուջեի քննարկմանը:

Ամբողջությամբ հոդվածը՝ Ժողովուրդ օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
22:52 Աբովյանի կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Ձեզ գուցե հետաքրքրի