copy image url
Մամուլ 3 տարի առաջ - 08:35 08-11-2022

ՔՊ-ական Դավիթ Դանիելյանը սերտ կապերի մեջ է քրեական ենթամաշակույթ հարողների հետ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը, պարզվում է, քրեական ենթամշակույթ հարողների հետ բավականին սերտ կապերի մեջ է։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ արվեստի ներկայացուցիչ պատգամավորը (նկարիչ է), մշակույթին զուգահեռ, նաեւ քրեական ենթամշակույթով է տարված ու թե՛ գործադիրում, թե՛ օրենսդիրում ուղիղ կապ է ստեղծում, ապահովում կապը քրեական աշխարհի ներկայացուցիչների եւ օրվա իշխանությունների միջեւ։

Մեզ հայտնի դարձավ, որ օրերս՝ Դանիելյանի հոր մահվան տարելիցի արարողությանը, ի թիվս մի շարք պաշտոնյաների ու տեղացի ուժայինների (Սյունիքի մարզպետն, ի դեպ, ներկա չի եղել), մասնակցելիս է եղել նաեւ Նորտուսցի Ալիկ անունով հայտնի Ալիկ Բանդուրյանը։ Տեղեկության ու քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ ունեցած կապի մասին մեկնաբանություն ստանալու համար նաեւ պատգամավորի հետ կապ հաստատեցինք։

Նա, ըստ երեւույթին, չհերքեց մեր ունեցած տեղեկությունը՝ ասելով. «Շատ մարդ է եկել հորս մեկ տարվա արարողությանը։ Մնացածը չեմ մեկնաբանում»։ Արվեստագետ պատգամավորը, փաստորեն, ոչ միայն լավ է նկարում, այլ նաեւ քրեական հեղինակությունների հետ է «տալիս-առնում», գուցե հարցեր փորձում լուծել։ Եվ դա՝ այն դեպքում, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, թե քրեական ենթամշակույթի դեմ է պայքարելու, իսկ Սյունիքում 2018-ից՝ իշխանափոխությունից հետո, մարզպետ էր նշանակում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին, որ մարզում «քրեական տարրերի ողնաշարը կորտրի»։

Իհարկե, վերջինս ոչ թե «կրիմինալի» դեմն առավ, այլ, սեփական դիմումի համաձայն, ազատվեց զբաղեցրած պաշտոնից։ Փաշինյանի խոսքերը, փաստորեն, հատվածական են գործում, ու իշխանություններն այս հարցում եւս իրենց սրտի քրեական հեղինակություններն ունեն. մեկի նկատմամբ իրավական գործընթաց են սկսում, մյուսի հետ՝ գուցե նույն սեղանի շուրջը նստում»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
20:25 Մետրոյում Նիկոլի հիստերիայի «զոհ» Արամը Բաթումիում հաղթել է թուրք մրցակցին՝ ներկայացնելով Հայաստանը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
22:52 Աբովյանի կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնի. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար